Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը Օլիմպիական խաղերից առաջ քրտնաջան կմարզվեն

Sport

Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները լավ գիտեն, որ Ֆյորդեում բարձրացրած իրենց կիլոգրամները չեն կարող լուրջ համարվել Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Արմենրպես»-ը հաղորդում է, որ թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը վստահ են, որ մինչև Օլիմպիական խաղերը պետք է քրտնաջան աշխատեն, որ կարողանան մեդալների համար պայքարել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, թե այն կիլոգրամները, որոնք գրանցվել են Եվրոպայի առաջնության ժամանակ, չեն կարող բարձր տեղեր ապահովել Օլիմպիական խաղերի ժամանակ. «Օլիմպիական խաղերի ժամանակ այդ արդյունքը կարող է մեզ համար միայն 8-10-րդ տեղերն ապահովել: Մենք ինքներս էլ գիտենք, որ քիչ քաշ ենք բարձրացրել»:

Տարիներ անց Ֆյորդեում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Նազիկ Ավդալյանը ևս համամիտ է գործընկերուհու կարծիքին. «Պետք է ավելի մեծ քաշ փորձենք Օլիմպիական խաղերի մեդալի համար: Իհարկե, հեշտ չի լինելու, սակայն մենք կարող ենք մարզումների միջոցով արդյունքի հասնել»:

Խոսելով իրենց հաղթանակը Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինվորներին նվիրելու մասին` Նազիկը նշեց, որ այն թեև իսկապես պահի ազդեցության արդյունք է եղել, սակայն այլ կերպ չէր կարող լինել. «Շատ էի մտածում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այսօր ուզում եմ ասել, որ մեր զինվորականների շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ մարզվել ու հաջողությունների հասնել: Մենք նրանց իսկապես պարտական ենք: Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես կարձագանքեին օտարազգիները, ես ուզում էի հաղթանակս նվիրել հայ ժողովրդին»:

Հռիփսիմեն իր հերթին լավ գիտի, թե որոնք են իր առջև դրված խնդիրները, և դրանք ներկայացրեց լրագրողներին: Մարզուհու պնդմամբ` ինքը պետք է կարողանա որոշակիորեն ավելացնել Նորվեգիայում բարձրացված քաշը, սակայն գերնպատակը իր` Օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված արդյունքը բարելավելն է:

«Արդյունքների բարելավման համար կարևոր է, որ ավելացնեմ անձնական քաշս: Ինձ համար իսկապես քաշ ավելացնելը խնդիր է: Ամուսինս դեմ չէ դրան, ամբողջ հայ ազգն է ավելի բարձր արդյունք ուզում, իսկ դրա համար պետք է կարողանամ քաշս ավելացնել, ինչը ոչ մի կերպ չի ստացվում ինձ մոտ: Ասեմ, որ անգամ բժշկի մոտ հետազոտության եմ գնացել, հատուկ սննդակարգ ենք մշակել, բայց քաշ ավելացնել չի ստացվում ու չի ստացվում: Ուզում եմ դիմել հանրությանը. գո՞ւցե դուք կարող եք օգնել ինձ: Կարո՞ղ եք հուշել, թե ինչպես պետք է ավելացնեմ անձնական քաշս»,-«Արմենպրես»-ին ասաց Եվրոպայի չեմպիոնը` հավելելով, որ իր հիմնական մրցակիցներին հաջողվում է ավելի լավ արդյունքի հասնել հենց անձնական բարձր քաշի շնորհիվ:

Նազիկին մտահոգում էր այլ խնդիր. այսօր նա այլևս նախկին ծանրորդը չէ, ով մրցույթների մասնակցում էր միմիայն հաղթանակի համար և մտածում էր միայն մրցաշարերի ժամանակ իր ելույթի մասին. «Այժմ դժվար է, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումներով: Պետք չէ մոռանալ, որ ես էլ, Հռիփսիմեն էլ արդեն մայր ենք, փորձում ենք դաստիարակել մեր զավակներին: Նորից ցուցաբերել նախկին արդյունքը, իրոք, դժվար է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան դժվար կլինի հեռու լինել ընտանիքից: Ես մինչև ավտովթարն ու մեջքի հետ ունեցած ծանր խնդիրները ցույց եմ տվել արդյունք, որն առայժմ չի էլ գերազանցվել, բայց ես դրան հասել էի ավելի քան 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Երեք տարի սպորտից հեռու էի, և ընդամենը 1.5 տարի է, ինչ վերսկսել եմ մարզվել: Չեմ կարող կրկնել այդ արդյունքն այսքան կարճ ժամանակամիջոցում: Կուզեի, որ հասկանայիք խնդիրը»:

+75 քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմեն ևս խոսեց այն դժվարությունների մասին, որոնք ի հայտ են եկել մայրանալուց հետո. «Եթե իմ ամուսնու մայրը չօգներ ինձ երեխային դաստիարակելու հարցում, ապա դժվար թե կարողանայի սպորտում մնալ: Իսկապես բարդ է երեխա դաստիարակելը: Կարելի է ասել, որ մեր երեխաները մեզ ուժ են տալիս, սակայն նաև կոտրում են մեզ. կարոտն է պատճառը»:

Ավդալյանը, ում ամուսինը Եվրոպայի ծանրամարտի առաջնության օրերին առաջնագծում էր մի քանի ընկերների հետ, պնդում է, որ եթե անգամ իմանար ամուսնու` առաջնագիծ գնալու մասին, չէր ցանկանա կանգնեցնել նրան. «Դա մեր պարտքն է: Իհարկե, նա ինձ հետ փորձում էր հաճախակի շփվել, ասում էր, թե ուղղակի ընկերների հետ գնացել են, սակայն առաջնագծում չեն: Միայն մրցելույթիցս հետո են ինձ ասել, որ ինքը այդ օրերին առաջնագծում է եղել: Ես հարգում եմ նրա որոշումը: Այլ կերպ չէի էլ կարող պատկերացնել»:

Խոսելով ապագա անելիքների մասին` մարզուհիները նշեցին, որ այս պահին Հայաստանի ծանրամարտի հավաքականը 7 տեղ ունի Օլիմպիական խաղերում, որոնցից 2-ը տրվելու են կանանց: Չնայած դեռ շատ վաղ է պնդելը, թե ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին, թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը հիմնական թեկանծուներն են:

«Ամեն ինչ կորոշվի մեկնելուց առաջ` վերջին շաբաթվա ընթացքում: Տա Աստված, որ խուսափենք ամեն տեսակ վնասվածքներից և կարողանանք պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը: Կարելի է ասել, որ այս պահին մեր առաջնային խնդիրը հնարավորինս լավ պատրաստվելն է, ուրիշ ոչինչ: Թե արդյոք մենք կմտածենք մարզական կարիերայի ավարտի մասին Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո՝ դեռ շատ վաղ է ասելը: Այդ մասին չենք մտածում: Ամեն ինչ անում ենք Օլիմպիական խաղերին լավագույնս հանդես գալու համար, ուրիչ ոչինչ»,- «Արմենպրես»-ին ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ամփոփելով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ունեցած իրենցելույթները` Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները նշեցին, որ իրական մրցակցության բացակայությունը մյուս կողմից կարող է նաև դրական անդրադառնալ, քանի որ իրենք կարող են անմիջապես սկսել մարզումները, հավելյալ օրեր պետք չեն վերականգնվելու համար: Ըստ Նազիկի` հաճախ մարզիկները մոտենում են քաշերի, որոնք ոչ մարզումների, ոչ մրցումների ժամանակ չեն ենթարկել իրենց. «Երբ հաջողվում է վեր հանել այդ քաշը, մի քանի օր անհրաժեշտ է լինում լիարժեք վերականգվելու համար, այնպես որ Ֆյորդեում մենք հավելյալ ուժեր ու ճիգեր չենք ծախսել և կարող ենք ավելի վաղ սկսել մարզումները»:

Հռիփսիմեն էլ ի գիտություն հայ հանրությանը՝ հայտարարեց, որ գուցե շատերին կթվա, թե իրենք կարող են զանազան ծանրություններ բարձրացնել, սակայն ծանրություն բարձրացնելն ավելի շատ տեխնիկա, քան ֆիզիկական ուժ է պահանջում. «Իհարկե, ֆիզիկականը կարևոր է, բայց ծանրություն բարձրացնելու տեխնիկան է որոշիչը: Հաճախ ֆիզիկապես լավ պատրաստված մարզիկ չեն կարողանում ծանրություն բարձրացնել: Ասեմ, որ մենք ծանրաձողից բացի այլ ծանրություններ չենք բարձրացնում, քանի որ դրանք տեխնիկապես բարձրացնելը խնդիր է, հավասարակշռության հարցեր կան: Այնպես որ, թող չթվա, թ ե մենք մշտապես ծանրությունների հետ գործ ունենք: Մեր միակ ծանրությունը ծանրաձողն է»:

Մամուլի ասուլիսում մարզուհիները խոսեցին նաև Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց մրցակիցների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին: Ավդալյանի խոսքով` որևէ շփում ադրբեջանցիների հետ չի եղել, թեև Ադրբեջանի պատվիրակության և Հայաստանի ծանրամարտի հավաքականները գտնվում էին կողք կողքի` բաժանված լինելով միայն սենյակային պատով. «Որևէ շփումներ չեն եղել: Հաղթանակի առթիվ շնորհավորանքներ ևս չենք ստացել նրանց կողմից: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նրանք կարող էին գալ ու շնորհավորել»:

«Ինձ մոտեցավ Վրաստանի ներկայացուցիչը և սպառնալից ասաց, որ դեռ կհանդիպենք Ռիոյում: Նա ինձ ձեռնոց նետեց, ես էլ ժպտադեմ ընդունեցի մարտահրավերը` ստանալով նաև շնորհավորանքի խոսքեր»,- «Արմենպրես»-ին ասաց Հռիփսիմեն:

Լրագրողների հետ հանդիպման վերջում երկու մարզուհիներն էլ խոստացան քրտնաջան մարզվել, լավ հետևել մարզումային ռեժիմին ու փորձել խուսափել վնասվածքներից: Եվրոպայի երկու չեմպիոնների կարծիքով` ամեն ինչ կախված կլինի կանոնավոր մարզումներից, այնպես որ Օլիմպիական խաղերից առաջ դեռևս շատ անելիքներ կան անելու:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris