Yerevan, 22.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԵՐ ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԸ. Ռուզաննա Խաչատրյանը այցելել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապրիլի 20-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանի և բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Շիրակի մարզ (Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Մեծ Մանթաշ)՝ իր ցավակցությունները, զորակցությունը հայտնելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, սերժանտ Արման Անդրեասյանի, ժամկետային զինծառայողներ Տիգրան Աբգարյանի, Վիկտոր Յուզիխովիչի, Վլադիմիր Մելքոնյանի, Գևորգ Վարդանյանի, պայմանագրային զինծառայող Վարդան Թադևոսյանի մայրերին, ընտանիքներին և իր խոնարհումը բերելու հերոս նահատակների հիշատակին:

Փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի ընտանիքում

Զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը ծնվել է 1982 թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում: 
«Դուք հերոսի տուն եք եկել, որդիս հերոսաբար նահատակվել է՝ կռվելով մինչև վերջ, կռվելով հանուն Արցախի, հանուն Հայաստանի,- այս խոսքերով է հյուրերին դիմավորում հերոս փոխգնդապետի հայրը՝ Գևորգ Առաքելյանը: 
Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը զինված ուժերում ծառայել է 16 տարի, 10-ը՝ ԼՂՀ պաշտպանության բանակում, ապա ծառայության է նշանակվել 2-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում:
«Ոչ մի կերպ չէր հարմարվում: Անընդհատ ասում էր՝ պա՛պ, սա իմ տեղը չէ, իմ տեղն Արցախում է: Դիմում գրեց պաշտպանության նախարարին: Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից շատ ոգևորված էր, շատ էր հարգում նախարարին,-ցույց տալով պաշտպանության նախարարի հետ նկարը՝ շարունակում է հայրը:- Տեղափոխվեց Արցախ՝ նշանակվելով զորամասերից մեկի հրամանտարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ: Հիշում եմ՝ ասում էր. «Վերջապես թոքերս բացվեցին, հիմա ազատ կշնչեմ»: Հետս զրուցում էր որպես մարտական ընկեր: Երբ հարցնում էի՝ սահմաններն ամո՞ւր են, վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է, և իրենք միշտ պատրաստ են թշնամուն արժանի հակահարված տալուն: 
Նա ապրել է մի սկզբունքով՝ ազատություն կամ մահ:
Եվ ընտրեց… մահը:
Հերոսաբար պայքարեց, շարունակեց կռվել անգամ վիրավոր վիճակում և հերոսին վայել զոհվեց: Ես հպարտ եմ, որ այսպիսի որդի ունեմ ու միշտ հպա՛րտ եմ ապրելու: Հերոսի հայր լինելը պարտավորեցնող է: Մենք երբեք չպետք է մեր արցունքները ցույց տանք թշնամուն: Ընդհակառակը՝ նա պետք է իմանա, որ մենք ուժեղ ենք ու անգամ ցավը, տառապանքը կարողանում ենք կրել արժանապատվությամբ»:
Հերոսաբար զոհված փոխգնդապետի մայրը, երիտասարդ կինը լուռ են: Դուստրը՝ Աստղիկը, ուշադիր լսում է պապիկին:

Ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի ընտանիքում

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանը ծնվել է 1991թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: 
Հերոս լեյտենանտի մայրը շոյում է որդու և հարսի նկարը, ապա ցույց տալիս հյուրերին. «Հրաչը նախորդ տարի է ընտանիք կազմել: Կինը Թալիշից է՝ զինվորականի ընտանիքից, և շաբաթներ անց լույս աշխարհ կբերի որդուս առաջնեկին: Որդուս հերոսությունն ինձ ուժ է տալիս: Անհամբեր սպասում եմ որդուս առաջնեկի ծննդյանը: Հրաչը ցանկանում էր, որ թոռնուհիս իմ անունը կրի: 
Որդիս մեծ անուն թողեց ու գնաց… լույս թողեց իր հետևից:
Մեր թոռնուհին մեզ ուժ է տալու: Նա է մեր մխիթարությունն ու հույսը»:

Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանի ընտանիքում

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1993Ã-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:
«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ ապրիլի 2-ին: Ասաց՝ «Մա՛մ, դու քեզ լավ նայի՛ր ու էլ չզանգես ինձ, մարտական հերթապահության եմ»,- պատմում է 23-ամյա հերոսի՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրը: 
Սպայի անձնական իրերի, մեդալի կողքին խնամքով դասավորված են նրա նշանադրության լուսանկարները՝ երջանիկ, հույսերով լի… 
«Շատ անհանգիստ էի: Կարողացա կապ հաստատել զորամասի բուժքրոջ հետ: Ասաց. «Դուք ամո՛ւր եղեք, Դուք հերոսի մայր եք: Ձեր որդին 2 զինակիցների հետ 20 թշնամու է ոչնչացրել...»: Ու էլ ոչինչ չասաց… Ամեն վայրկյան սպասում եմ նրան: Այս գիշեր երազ տեսա, որդիս ասաց՝ «Չտխրես, մա՛մ ջան, ես կգամ»:

Լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանի ընտանիքում

Դասակի հրամանատար, լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը ծնվել է 1993 թ.-ին Ախուրյան գյուղում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: 
…Սենյակի պատին հերոս լեյտենանտի մեծադիր նկարն է, մահճակալի վրա՝ զինվորական համազգեստը, դպրոցական լուսանկարները, առաջին դասարանի տետրերը մոր ձեռքում են… Ու այնքան խնամքով էր բացում, ցույց տալիս իր հյուրերին: 
«Միշտ ասում էի. «Աշո՛տ ջան, զգոն կլինես, հանկարծ չքնեք, ուշադիր կլինես զինվորների նկատմամբ»: Ամեն անգամ պատասխանում էր. «Մա՛մ ջան, ուշադիր եմ… Զինվորներիս տանը սպասում են, եթե նրանց մի բան լինի, նրանց ծնողներին ինչ պատասխան եմ տալու»: 
Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ առանձնահատուկ ակնածանք ուներ և միշտ հպարտությամբ էր խոսում նրա մասին»,- շարունակում է մայրը: 
Տատը պատմում է, որ ապրիլի 15-ից հետո պետք է գնային նրան տեսնելու, բայց չհասցրին. «Մենք վստահ ենք, որ մեր բանակն այս անգամ էլ հաղթելու է… Պետք լինի, մենք էլ ենք զինվորներ դառնալու: Թո՛ղ թշնամին երբեք չմտածի, թե մեզ զարկել է, կոտորվել ենք… Թո՛ղ իմանա՝ չենք ընկճվել ու մեր որդիների արյունով ներկված հողը կյանքի գնով պաշտպանելու ենք»:

Սերժանտ Արման Սեյրանի Անդրասյանի ընտանիքում

Ջոկի հրամանատար, սերժանտ Արման Սեյրանի Անդրասյանը ծնվել է 1996 թ.-ին՝ Մեծ Մանթաշ գյուղում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: 
Սերժանտ Արման Անդրասյանի մայրը 5 որդի է պարգևել հայրենիքին, 5 զինվոր, որոնցից կրտսերն իր կյանքը նվիրաբերեց՝ պաշտպանելով հայրենի հողը: 
Ծնողները վերջին անգամ մարտի 31-ին են խոսել որդու հետ: 
«Համով-հոտով տղա էր,- պատմում է տատը,- հերոս էր ամեն հարցում, ծառայության մեջ էլ հերոսացավ: Մայրը չի հավատում դեռ… Սպասում է, որ որդին ծառայությունից տուն է վերադառնալու, ու նաև հպարտ է, որ նման զավակ է լույս աշխարհ բերել»:

Շարքային Տիգրան Արամի Աբգարյանի ընտանիքում

Տանկի մեխանիկ-վարորդ, շարքային Տիգրան Արամի Աբգարյանը ծնվել է 1996 թ.-ին Գյումրիում: Զոհվել է ապրիլի 3-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:
Աբգարյանների ընտանիքը տարիներ առաջ իրենց նորածին որդուն անվանակոչել էր Տիգրան Մեծի անունով… Ինչ իմանային, որ տարիներ անց իրենց որդին հակառակորդի մի քանի տանկ է խոցելու... ու ընկնելու է հերոսի մահով: 
«Նախքան բանակ զորակոչվելը, երբ զրուցում էինք ծառայության մասին, ասում էր. «Պա՛պ, ես պիտի Արցախում ծառայեմ»: Մենք հպարտ ենք, որ այսպիսի զավակ ենք դաստիարակել… Սա մեր պայքարն է, մեր ազգի կռիվը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, քանի որ մեր հերոս տղաները մեզ զրկել են հետքայլի իրավունքից՝ հանուն հայրենիքի պայքարելով անձնվիրաբար, մինչև վերջին շունչը…»,- պատմում է հերոսի հայրը: 
…Շարքային Տիգրան Աբգարյանի զոհվելուց օրեր անց հայրենի քաղաքում ծնված նորածնին նրա պատվին դարձյալ Տիգրան անվանակոչեցին:

Շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքում

Գնդացրորդ, շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչը ծնվել է1997 թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: 
«Վիկտորը միշտ ձգտում էր լինել առաջինը, լինել հաղթող: Երբեք դժվարություններից չէր ընկճվում, երբեք չէր նահանջում: Նա փորձում էր առաջատար լինել սպորտում և նույն հաղթողի արժանապատվությամբ էլ կռվեց մարտի դաշտում»,- պատմում են բռնցքամարտիկ, շարքային, իսկ այսօր արդեն հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծնողները: 
Վիկտորն ավարտել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Ֆիզիկապես կոփված, կամային որակներով օժտված երիտասարդը լուրջ հաջողությունների է հասել իր ոլորտում: Ծնողները պատմում են, որ նա ուսումը քոլեջում շարունակելու հնարավորություն է ունեցել, սակայն նախընտրել է զինվորական ծառայությունը: 
«Երբեք որևէ գանգատ չենք լսել նրանից: Երբեք չի խոսել դժվարությունների մասին: Միշտ ասում էր՝ տղամարդը պետք է պատվով ծառայի, պատվով ապրի»,- նշում են ծնողները: 
Զինվորի հայրն ասում է, որ սոցիալական ցանցում որդին զարմանալի գրառում է արել: Չի մանրամասնում, չի ցանկանում ցավեցնել, բայց մի քանի վայրկյան անց շարունակում է. «Վիկտորի կամքն է, որ մենք այսօր այսքան ուժեղ ենք… և պարտավոր ենք այսուհետ ևս ուժեղ լինել: Մեր հերոս որդին իր անձնազոհ արարքով մեզ պարտադրում է ապրել: Մենք հպարտ ենք, որ Վիկտորի նման զավակ ենք դաստիարակել: Հպարտ ենք, որ անգամ ծանր պահերին նա չի նահանջել, այլ մինչև վերջին շունչը պայքարել է»:

Շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի ընտանիքում

Շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը ծնվել է 1996թ.-ին Գյումրիում: Հերոսբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Հերոս զինվորի հարազատները պատմում են, որ Վլադիմիրը միշտ ցանկացել է Արցախում ծառայել, մարտական հերթապահություն իրականացնել և այդ մասին հաճախ է խոսել ընտանիքի անդամների հետ:
«Ընտրեց հոր ուղին, նրա հետքերով գնաց,- հոգոց է հանում տատը,- հայրը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Միշտ մտածում էր, որ իսկական ծառայությունը դիրքերում է: Ուզում էր սահման պահել: Սիրում էր ծառայությունը, երբեք չի գանգատվել»:

Շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանի ընտանիքում

Գնդացրորդ, շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանը ծնվել է 1996թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին՝ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: 
Հայրը, հորեղբայրը, հորեղբոր որդին, անասելի վիշտը խեղդելով, անթաքույց հպարտությամբ են խոսում հերոս զինվորի մասին: Սենյակի անկյունում լուսանկարից ժպտում է Գևորգը: Տունը շնչում է նրանով: Նկարի կողքին «Մարտական ծառայության» մեդալն է, իրերը, խնամքով ծալված թերթի մի էջ, որի վրա գրված է զինվորի անունը: 
«Գևորգը 5 տարեկանից ապրել է ՌԴ-ում, սակայն օտար միջավայրում մեծացած պատանին ձգտում էր դեպի հայրենիք, երազում Հայոց բանակի զինվոր դառնալու մասին: Իր կամքով վերադարձավ ծննդավայր և ծառայության անցավ ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում,-պատմում է հորեղբայրը և շարունակում,- խիզախ էր, իսկական զինվոր… Իսկ երբ ժամը եկավ, կռվեց հերոսաբար, մինչև վերջին փամփուշտը: Մենք հպարտանում ենք մեր հերոսով: Սիրով էր ծառայում, հպարտ էր, որ սահման է պահելու …ու անկեղծ ասեմ. երբ նրանից լուր չունեինք, մտածում էի՝ ավելի լավ է ընկնի հերոսի մահով, բայց գերի չընկնի...»: 
Գևորգի անձնազոհությունը շատերին է հիացրել. ամիսներ առաջ տեղի ունեցած սահմանային միջադեպի ժամանակ նա փրկել էր վիրավոր զինակից ընկերոջը և խրախուսական արձակուրդ ստացել: Հարազատները պատմում են, որ անգամ արձակուրդի օրերին նա մտքերով զորամասում էր… «կարոտում էր խրամատը»: 
Վերջին անգամ Գևորգը մարտի 30-ին է խոսել հարազատների հետ. հորեղբոր որդուն՝ Հովհաննեսին, խնդրել է, որ անպայման մասնակցի ընկերոջ հուղարկավորությանը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Սուրիկի Թադևոսյանի ընտանիքում

Ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Սուրիկի Թադևոսյանը ծնվել է 1990 թ.-ին: Հերոսաբար զոհվել է ապրիլի 4-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: 
Պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Սուրիկի Թադևոսյանի ծնողները, հայրենի քաղաքում հուղարկավորելով որդուն, դարձյալ վերադարձել են Մեխակավան՝ շարունակելու ծառայությունը զորամասում: Արթիկում մեզ դիմավորեց նրա կրտսեր եղբայրը՝ 14-ամյա Եղիշեն: Վերջին անգամ եղբոր հետ խոսել է մարտի 31-ին: Հիշում է՝ չտարբերվող, առօրեական խոսակցություն էր. «Հետո իմացանք, որ ոտքի բեկորային վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել և վիրավոր վիճակում 2 թշնամի է ոչնչացրել»:
Վարդան Թադևոսյանն ամուսնացած է, ունի 2 դուստր:

…Օրվա վերջում Մեծ Մանթաշի Սբ. Աստվածածին եկեղեցում մոմեր վառվեցին զոհվածների հոգու հանգստության ու խաղաղության համար:

Այցելությունն ավարտվեց Արցախյան ազատամարտի մասնակից, վիրաբույժ, բ/ծ կապիտան Բունիաթ Զատիկյանի ջերմ հարկի տակ:

Սեղանի շուրջ անվերջ խոսելով հերոսների սխրանքից՝ չէինք դադարում հիանալ մայրերի հերոսական պահվածքով, որոնք հույսի ու լույսի անսպառ աղբյուր են դառնալու ապագա կերտվող հաղթանակների համար:

Հ.Գ: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» իր խորին երախտագիտությունն է հայտնում Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցներ
Հրաչյա Միսակի Պողոսյանին,
Սարգիս Գևորգի Պողոսյանին,
Յուրի Ռաշիդի Արոյանին,
Հայկ Մարսելի Չիլինգարյանին,
Արֆենյա Նիկոլայի Տեր-Մինասովային,
Արմեն Պայքարի Կարապետյանին,
Արսեն Մանվելի Մովսիսյանին՝ 
հերոսների ընտանիքներին 
ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026