Մերկելի կուսակցության վարկանիշն ընկել է մինչեւ 2011 թվականի նվազագույն մակարդակ
International newsԳերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության քաղաքական վարկանիշը, կուսակցություն, որը գլխավորում Է կանցլեր Անգելա Մերկելը, ընկել Է մինչեւ 33 տոկոս, ինչը 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են ապրիլի 22-ին հրապարակված հարցման արդյուն քները, որն անցկացրել Է Infratest dimap ծառայությունը:
ԳՖՀ-ում իր ժողովրդականությամբ երկրորդը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Է՝ 21 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից եվրոսկեպտիկներն այսօրվա դրությամբ կստանային ընտրողների ձայների 14 տոկոսը, «կանաչները»՝ 12 տոկոսը, Ձախ կուսակցությունը՝ 8 տոկոսը, արտախորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Ազատ դեմոկրատական կուսակցության»՝ 7 տոկոսը:
Սոցիոլոգների տվյալների համաձայն՝ ԳՖՀ-ի բնակիչների 47 տոկոսը հավատում Է այն բանին, որ ներկայիս կառավարությունը կարող Է բնակչությանը զերծ պահել ահաբեկչական գրոհներից: 46 տոկոսը վստահ Է, որ պաշտոնական Բեռլինը հսկողության տակ Է պահում փախստականների հետ կապված իրադրությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հենց միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մերկելի կուսակցության վարկանիշներն սկսեցին կրճատվել դեռ անցյալ տարվա երկրորդ կեսին:
Այժմ նրա ժողովրդականության վրա ճնշում Է գործադրում հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի շուրջ ծավալված սկանդալը, որը վիրավորել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Արդյունքում պետության ղեկավարը նրան դատի տվեց, եւ ԳՖՀ-ի կառավարությունը թույլ տվեց իր քաղաքացու նկատմամբ դատական հետապնդում սկսել:
Infratest dimap-ի հարցմանը մասնակցել Է 1011 մարդ: