Ռամոս. Սիրում եմ, երբ «Բարսելոնան» պարտվում է
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ասել է, որ «Բարսելոնայի» վերջին ձախողումներն ուրախացրել են իրեն, և հույս ունի, որ կատալոնացիների պաշտպան Խերարդ Պիկեն կդադարեցնի մանկական հարձակումները Ալվարո Արբելոայի դեմ։
-Իհարկե ես ուրախ եմ, որ «Բարսելոնայի» գործերը վատ են գնում։ Դա ինձ դուր է գալիս, քանի որ մեր շահերից է բխում։
Ես որևէ մեկին վատ բան չեմ ցանկանում, բայց սիրում եմ, երբ նրանք պայքարում են սպորտային պատճառներով։ Այն ամենն, նչ վատ է «Բարսելոնայի» համար, լավ է «Ռեալի» համար։
«Կամպ Նոուում» մեր հաղթանակը սկիզբ դրեց նրանց ձախողումներին։ Կլասիկոն միշտ ավելին է, քան երեք միավորը, այն մրցաշրջանի կենտրոնական խաղն է։ Պարտությունը հոգեբանորեն ծանր էր նրանց համար։
Նրանք կարող էին արդեն չեմպիոնության հարցը լուծած լինել, բայց մենք կասեցրինք նրանց։ Ամեն ինչ նրանց ձեռքում էր, հետևաբար եթե չհաղթեն առաջնությունում, կարող ենք ասել, որ ձեռքից բաց թողեցին չեմպիոնությունը։
Ինչ վերաբերում է Պիկեի և Արբելոայի հեռակա «պատերազմին», ապա հնարավոր չէ ամբողջովին խուսափել նման բանավեճերից։ Պարզապես Պիկեի նման փորձառու ֆուտբոլիստը պետք է խուսափի նման երեխայություններից,-ասել է Ռամոսը։