Ռոնալդուն կխաղա «Ման. Սիթիի» դեմ
SportՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, հայտնում է «Marca»-ն։
Պորտուգալացի ֆուտբոլիստը, որը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ, արդեն բուժզննում է անցել։ Պարզվել է, որ նրա վնասվածքը լուրջ չէ, սակայն Ռոնալդուն ընդգրկված չի լինի Պրիմերայի հաջորդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, որը տեղի կունենա ապրիլի 23-ին։
«Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին անգլիական ակումբի հարկի տակ, պատասխան հանդիպումը՝ մայիսի 4-ին Մադրիդում։