ԶԼՄ-ները հայտնել են Դամասկոսի մոտ ռազմական ինքնաթիռի վթարի մասին
International newsՌազմական ինքնաթիռ է ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ:
Վկայակոչելով Interfax-ը հայտնում է, որ այս մասին գրում են արևմտյան ԶԼՄ-ները: Համաձայն այդ տեղեկատվության` ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դամասկոսի օդանավակայանից դեպի հարավ-արևմուտք այն բանից հետո, երբ թռչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով: Տեղեկություններ, թե որ երկրին է պատկանել ինքնաթիռը կամ որն է վթարի պատճառը, չեն հաղորդվում:
«Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը Interfax-ին հայտնել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները գտնվում են բազայում: