Եվրոպայի ձյուդոյի առաջնության 2-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին
SportՌուսաստանի Կազան քաղաքում մեկնարկած Եվրոպայի ձյուդոյի առաջնության 2-րդ խաղային օրը Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեդալներ չի նվաճել:
Չնայած հայ ձյուդոյիստները ելույթ են ունեցել տարբեր քաշային կարգերում, սակայն այդպես էլ չեն կարողացել մեդալներ նվաճել:
73 կգ քաշային Արսեն Ղազարյանը առաջին՝ մեկնարկային գոտեմարտում պարտվել է Կիպրոսի ներկայացուցիչ Անդրեաս Կրասասին՝ դուրս մնալով հետագա պայքարից: 81 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ: Նրանք մրտագորգ են դուրս եկել որակավորման փուլից և դուրս են մնացել առաջին իսկ մրցապայքարից:
Անդրանիկ Չափարյանը չի կարողացել հաղթել թուրք ձյուդոյիստ Էմիրհան Յուջելին: Մյուս մարզիկը՝ Ռաֆայել Դավթյանը, պարտություն է կրել հույն Ալեքսիոս Նտանացիդիսից:
Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանը նվաճել էր մեկ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել էր թուրք Բեքիր Օզլուին: