Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ն և ՌԴ-ն համակարծիք են՝ ԼՂ հարցում ուժի կիրառումն անընդունելի է. ՀՀ ԱԳ նախարար

Politics

ՀՀ արտաքին գործերի նախարար և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին Երևանում ասուլիս են անցկացրել։

Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած՝ Էդվարդ Նալբանդյանի ելութի և լրագրողների հարցերին պատասխանների տեքստը.

«Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղյակ եք, մենք շատ հաճախակի հանդիպումներ ենք ունենում, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում և այլուր։ 

Այսօր պարոն Լավրովը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ, առավոտյան արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Քիչ անց պարոն Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահը։
Այս այցելությունը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ վերջին շրջանում մեր երկ րների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով։ 

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։ 

Ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաև Մոսկվայում ապր իլի 8-ին։ 

Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։ 

Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։ 

Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։ 

Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ-ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առևտրատնտեսական փոխգործակցություն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադաձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

Հարց. Մի քանի օրից Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը: Հայտնի է, որ Հայաստանը բոյկոտում է այ ն: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է այս բոյկոտը և այս որոշումը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի անցկացմանն Ադրբեջանում, ապա դրա գումարումը մի երկրում, որտեղ ծաղկում են հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային քաղաքակրթական բարձր արժեքներ: Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, որտեղ այդ արժեքները ոտնահարվում են և կոպտագույն ձևով անտեսվուÕ ´ են. ինչպե՞ս կարող էր Հայաստանը մասնակցել այդ ֆորումին:

Գիտեք, որ արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց այդ կապակցությամբ: Մենք չենք կարող նաև պաշտպանել կոնսենսուսը, ինչ վերաբերում է ֆորումի եզրափակիչ հռչակագրին: Իհարկե հնչում են տեսակետներ, որ ինչ-ինչ բացեր կգտնեն կանոնակարգի մեջ կամ, խախտելով այն, կփորձեն ընդունել այդ հռչակագիրը։ Կարծում եմ՝ դա որևէ կերպ չի բարձրացնի յոթերորդ ֆորումի հեղինակությունը:

Այսօր հայտնի է դառնում, որ շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են այդ ֆորումին մասնակցության մակարդակը։ Հույս կարելի է հայտնել, որ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել այդ ֆորումին մասնակցությունը, բավարար համարձակություն կունենան, որպեսզի համապատասխան ձևով արտահայտվեն, քննադատեն այդ երկրում հայատյացության, այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումները, այն բարբարոսությունները, որոնք իրականացվեցին ֆորումի անցկացման վայրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ։ Համապատասխանաբար, այդ ֆորումը կարող է դառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, տարրական քաղաքակրթական, համամարդկային արժեքների դեմ դրսևորումների քննադատման հարթակ:

Հարց. Հարցս երկու նախարարներին է ուղղված: Պարոն Լավրով, ռուսական լրատվամիջոցներում, հղում անելով և Կրեմլի, և Ռուսաստանի արտգործնախարարության իրենց աղբյուրներին, հրապարակումներ եղան, որ և Հայաստանը, և Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը: Խնդրում եմ ասել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ:

Երկրորդ հարցս պարոն Նալբանդյանին. պարոն նախարար, կարծիքներ հնչեցին, որ ապրիլյան պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, արտգործնախարարությունը և անձամբ նախարարը հայտնի չէ, թե ինչով էին զբաղվում: Խնդրում եմ Ձեր տեսակետն այս մասին: 

Էդվարդ Նալբանդյան. Մինչ ինձ վերաբերող հարցին պատասխանելը կցանկանայի ասել, որ, փաստորեն, իմ ռուսաստանցի գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չէ, որ մերժել է Կազանը, այլ Ադրբեջանն է մերժել: Այդ նույն քայլն Ադրբեջանն արեց նաև Կազանից առաջ, ինչպես ես բազմիցս ասել եմ, Սոչիում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում և այլն: Եվ այդպես կարող ենք հասնել Կազանից տասը տարի առաջ՝ նաև Փարիզում: Իրականությունը սա է:

Ինչ վերաբերում է քննադատություններին. եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերի մասին , ինչ որ անում են արտգործնախարարությունը, հայ դիվանագետները պետք է մենք հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից, մեր աշխատանքի բնույթի ընկալումից: 

Խոսքն այստեղ ինչ-որ գաղտնիքներ բացելու կամ փակելու մեջ չէ։ Ուղղակի ավելի արդյունավետ աշխատանքի մասին է խոսքը: Եթե այդ նույն քննադատները նայեն արտգործնախարարության կայքէջը, ապա գոնե այն մասով, ինչ որ հրապարակված է, կտեսնեն, որ, ինչպես դուք ասում եք, իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո՝ երկու օր առաջ՝ մարտի 30-ին, ես Ժնևում ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվիրված՝ արտգործնախարարների հանդիպմանը, մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությանը, ապրիլի 3-ին արդեն Երևանում ընդունում էի մի քանի պատվիրակություններ, ներառյալ նաև՝ Կնեսեթի պատվիրակությանը, ապրիլի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում, ապրիլի 5-ից 7-ը Բեռլինում էի Նախագահի հետ՝ պաշտոնական այցի ընթացքում, ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի և Բորդյուժայի հետ, ինչպես նաև ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանն էի մասնակցում, ապրիլի 9-ին Երևանում ը նդունում էի եռանախագահողներին, դրանից հետո՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, որից հետո՝ այցելություն Պեկին և այլն: 

Այդ ընթացքում նաև մոտ չորս տասնյակ հեռախոսազրույցներ են կայացել, որոնք նվիրված են եղել հենց այս իրադարձություններին, այս ճգնաժամին: Եվ, ինչպես ասացի, այս ագրեսիայի սանձազերծումից հետո առաջին վայրկյաններից առաջին կապը հաստատվել է հենց արտգործնախարար Լավրովի հետ, շարունակվել նաև տարբեր երկրների, տարբեր միջազգային կառույցների իմ այլ գործընկերների հետ: 

Սա միայն արտգործնախարարի մասով: Բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվում մեր դիվանագետների՝ թե արտգործնախարարության կենտրոնական ապարատի, թե դեսպանությունների կողմից: 

Կառուցողական քննադատություններին մենք լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել բացթողումները: Բայց այն, ինչ Դուք եք մեջբերում, ինչ որոշ քննադատներ ասում են, ապա դա շինծու և սին քննադատություն է»:

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank