Հարձակում Թուրքիայի հյուպատոսության վրա Մարսելում
International newsՖրանսիայի Մարսել քաղաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է HaberTurk հեռուստաալիքը, երկու անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլ»-ի (դյուրավառ հեղուկով լի) շշեր են նետել հյուպատոսության շենքի վրա, որոնցից մեկը դիպել է թուրքական դրոշը պահող ձողին, ինչի արդյունքում դրոշը մասնակի այրվել է:
Հարձակում գործածներն անմիջապես թաքնվել են միջադեպի վայրից: