Հրդեհ Կասպից ծովում ռուսաստանյան բեռնանավում. մեկ մարդ զոհվել է, 18-ը տարհանվել են
International newsԿասպից ծովում Աստրախանից մոտ 800 կմ դեպի հարավ, Թուրքմենստանի տարածքային ջրերում ռուսաստանյան «Պալֆլոտ-2» բեռնանավում ծագած հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ձեռնարկված միջացառումների շնորհիվ հաջողվել է տարհանել բեռնանավում գտնվող 18 անձանց:
Բեռնանավում նավթ չի եղել: