Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հերթական աջակցությունը ցուցաբերվեց սահմանը պահող ու վիրավոր զինվորներին

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիճակը շարունակում է լարված մնալ: Ըստ ապրիլի 5-ին ձեռք բերված երկկողմ պայմանավորվածության՝ սահմանին ռազմական գործողություններ այլեւս չեն իրականացվում, դրանք տեղափոխվել են դիվանագիտական հարթակ:

Քառօրյա պատերազմում հայկական կողմը, ջախջախելով ադրբեջանական բանակին, նրանց հատուկ ջոկատայիններին ու վարձկան ահաբեկիչներին, հերթական անգամ ապացուցեց հայ զինվորի բարձր պատրաստվածությունը, անպարտելի ոգին ու հայրենիքի նկատմամբ սերը: Սերն առ հայրենիք ու ժողովուրդ ապացուցեց նաեւ աշխարհասփյուռ հայության համախմբվածությունը եւ աջակցությունը:

Օրերս Հայաստան էին ժամանել Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին մշտապես աջակցող Բելգիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ Ապեր Սարգսյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Վահան Չաթալբաշյանը: Երեք ընկերներն այս անգամ բելգիահայ համայնքի կողմից աջակցություն ցուցաբերեցին վիրավոր զինվորներին ու սահմանը պահող տղաներին:

Ապեր Սարգսյանը, ով ժամանակին որպես Շուշիի առանձնակի գումարտակի անդամ մասնակցել է Արցախյան պատերազմին, իր սուրբ պարտքն է համարում մշտապես կանգնել հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից ամուր պահող հայ զինվորների կողքին:

«Ես հպարտ եմ սահմանը պահող մեր զինվորներով, մեր քաջարի մարտիկներով, ովքեր սեփական կյանքն անգամ չխնայելով ծնկի բերեցին թշնամուն: Տղաների կատարածն իրոք հերոսություն է»,- ասաց Ապեր Սարգսյանը:

«Մեր զինվորները պետք է քաջ գիտակցեն, որ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, մշտապես նրանց կողքին ենք: Մենք հայ ենք ու պարտավոր ենք լինել մեր բանակի ու ազգի կողքին»,- հավելեց նա:

Գրիգոր Բաղդասարյանը եւս մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ կարեւորեց հայ զինվորի դերը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի կյանքում: «ՀՀ ու ԼՂՀ սահմաններն այսօր պահում են երիտասարդ, բայց, միեւնույն ժամանակ, հզոր կամքի ու բարձր գիտակցության տեր տղաները, ովքեր լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում պահել արյան գնով ձեռք բերված հայրենիքը: Մենք հպարտ ենք մեր զինվորներով ու պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել նրանց»,- ասաց Գրիգոր Բաղդասարյանը՝ խոսելով նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք հետագա համագործակցության մասին:

«Ինչպես գիտեք, բելգիահայ համայնքի կողմից աջակցությունն արդեն որքան ժամանակ է, ինչ կյանքի է կոչվել: Այս անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել նաեւ Հոլանդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից ու անգամ Կորեայից: Հայրենիքի, հայ զինվորի ու նրանց ընտանիքների հանդեպ սերն ու հարգանքը պարտավորեցնող է, այդ իսկ պատճառով մենք պատրաստվում ենք ընդլայնել նրանց օգնելու միջոցները:

Շատ շուտով կբացվի կազմակերպություն, որի շնորհիվ մարդիկ իրենց ֆինանսական միջոցները կուղղեն Արցախի հերոսամարտի ժամանակ վիրավոր ազատամարտիկներին, ընկած հերոսների ընտանիքներին, ինչպես նաեւ քառօրյա պատերազմում սեփական կյանքը զոհած տղաների ընտանիքներին: Կազմակերպության ծրագրերից անմասն չեն մնա նաեւ Հայոց բանակին ուղղված միջոցները»,- ասաց նա՝ նշելով նաեւ, որ թեպետ ՀՀ ՊՆ-ը հայտարարել է, որ քառօրյա պատերազմի ժամանակ վիրավոր զինվորները կստանան համապատասխան բժշկական օգնություն արտերկրում, այնուամենայնիվ, կազմակերպության ֆինանսական միջոցները կուղղվեն նաեւ այդ ուղղությամբ:

Իսկ Վահան Չաթալբաշյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց հայ մայրերին: «Ես շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորների ծնողներին, հատկապես հայ մայրերին, ովքեր մեր երկրին են տվել հայրենասեր ու խիզախ զինվորներ:

Մենք գիտակցում ենք, որ կորուստի ցավը մեծ է, իսկ հասցրած վերքերը երբեք չսպիացող, սակայն ես ցանկանում են, որ մեր հայ մայրերն ու կանայք, ովքեր կորցրեցին իրենց ամուսիններին ու զավակներին, լավ իմանան, որ հայկական սփյուռքը եւ հատկապես մենք՝ երեք ընկերներով, հնարավորինս աջակցելու ենք նրանց՝ փորձելով ինչ-որ չափով սփոփել ու սատար կանգնել: Ես խոնարհվում եմ հերոսաբար ընկած տղաների շիրիմների ու նրանց ընտանիքների առաջ»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ ընկերներն այցելել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ու Էրեբունու բժշկական կենտրոն՝ տեսակցելու, իրենց զորակցությունն ու ֆինանսական աջակցությունը փոխանցելու հայ զինվորներին:

Սոսե Չանդոյան

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026