Yerevan, 01.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ցեղասպանության ժխտումը ոտնձգություն է վերապրածների՝ հիշելու իրավունքի նկատմամբ. ՀՀ ԱԳ նախարար

Politics

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եզրափակիչ ելույթ է ունեցել  ապրիլի 23-ին Երևանում գումարված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Հանդես գալով եզրափակիչ ելույթով` ես կցանկանայի նշել, որ Երևանում անցկացված առաջին ֆորումը յուրահատուկ հարթակ հանդիսացավ` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բողոքի ձայն բարձրացնելու ժխտողականության դեմ, դատապարտելու մարդկության դեմ հանցագործությունները և համախմբելու ջանքերը այդ արհավիրքի կանխարգելման նպատակով։ 

Այսօր դժվար է պատկերացնել, որ ընդամենը 50 տարի առաջ, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր նշվում, այն մարդկության անցյալի մութ էջերից էր և շատ չէր արծարծվում հայկական շրջանակներից դուրս: Հայ ժողո վրդի հավաքական, միահամուռ ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ է, որ այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել: 

Երբ նշվում էր 100-րդ տարելիցը, շատերն էին հարց բարձրացնում, թե ինչ է լինելու հաջորդ տարի: Մենք արդեն վկան ենք այն իրողության, որ հետևողական աշխատանքը չի դադարում ո՛չ տարելիցներից առաջ, ո՛չ տարելիցներին, ո՛չ էլ դրանցից հետո: Երկրորդ ֆորումի անցկացումը հենց դրա մասին է վկայում։ 

Այս ֆորումը, որն իր հաջող ընթացքով նախորդ տարվա ֆորումի արժանÕ « շարունակությունը հանդիսացավ, վերածվում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր ձևաչափի: Ինչպես ֆորումի բացման ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»: Համոզված եմ, որ հենց այս իրողության գիտակցումն է բոլորիս հավաքել մեկ հարկի տակ: Հիշողությունը պետք է ուղեկցվի գիտակցությամբ, ինչպես այսօր նշեց Վարդան Գրեգորյանը: 

Տիկնայք և պարոնայք,

Ամփոփելով մեր աշխատանքները՝ կցանկանայի նշել, որ երկրորդ գլոբալ ֆորումի հիմնական թեմա հանդիսացող՝ ցեղասպանությանը և մարդկության դեմ հանցագործություններին հաջորդած փախստականների և վերապրածների վերաբերյալ քննարկումները ոչ միայն արդիական են, այլ մեր օրերում հատուկ հնչեղություն են ստացել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս թեմաների շուրջ բովանդակալից ելույթներով իրենց նպաստը բերեցին ֆո րումի արդյունավետ ընթացքին: Արծարծված հարցերի լայն շրջանակ պարունակող նիստերը վեր հանեցին հաճախ ստվերում մնացող բազմաթիվ հարցեր: 

Ցանկացած հանցագործության մասին խոսելիս, իհարկե, պետք է նախ և առաջ անդրադառնալ այն մարդկային կյանքերին և ճակատագրերին, որոնք իրենց վրա կրում են հանցանքի ողջ ծանրությունը: Ֆրանչեսկա Պիանան իր ելույթում համոզիչ կերպով ցույց տվեց ներկայումս առկա միգրացիոն ճգնաժամի և շուրջ հարյուր տարի առաջ հետպատերազմյան Եվրոպայում առկա իրավիճակի միջև ընդհանրությունները: 

Մարդասիրական օգնության տրամադրման համար բարենպաստ միջավայրի ապահովումը հարկավ պետք է լինի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների պարտականություններից մեկը ճգնաժամային իրավիճակներում: Իր ելությում սրա կարևորությունն ու հրատապությունը մեզ ի ցույց դրեց Յոախիմ Սավելսբերգը:

Փախստականների և վերապրածների առջև ծառացած բարոյական, հոգեբանական, իրավական խնդիրները հանգամանալից կերպով վեր են հանվել Էլայսա Վոն Ջոդեն-Ֆորջի և Ջակ Փորթերի կողմից: 

Ցեղասպանություն հանցագործության տարբեր բաղադրիչների մասին համակարգված զեկույցով հանդես եկավ Սայիդ Չեթինօղլուն: Իմ կողմից ավելացնեմ, որ շատ դեպքերում վերապրածների նկատմամբ հանցագործությունները շարունակվում են բուն ցեղասպան գործողություններին հաջորդող տարիների, անգամ տասնամյակների ընթացքում: Խոսքս այն դեպքերի մասին է, երբ փորձ է արվում թաքցնել կամ ժխտել իրականացված հանցագործությունները: Սա, միանշանակ, ոտնձգություն է վերապրածների՝ հիշելու իրավունքի նկատմամբ: Նրանց առաջնային պահանջը հենց կատարվածի աներկբա ճանաչումն է: Քանի դեռ սա չկա, վերապրածները և վերապրածների ժառանգները շարունակում են մնալ հանցագործության զոհի կարգա վիճակում: Իր ելույթում անդրադառնալով ժխտողականության խնդրին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ այն ամենամեծ հարվածն է վերապրածների համար` նշելով, որ «այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության»։ 

Հարյուր մեկ տարի է անցել 1915թ. ողբերգական օրերից` «Հարյուր գումարած մեկ տարի»։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի կորստյան, ցավի, դիմադրության և վերածննդի տարիներ էին, այլև, ցավոք, շարունակվող ժխտողականության։ «Մեկ ու կես միլիոն գումարած մեկ». սա այն կարգախոսն էր, որով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ իրենց բող ոքն արտահայտելու ատելության մթնոլորտի նորօրյա զոհի` Հրանտ Դինքի սպանության դեմ։ Թուրքական հասարակության մի ստվար զանգված իր ձայնը բարձրացրեց՝ փորձելով քանդել ատելության և ժխտողականության շղթաները, այն տաբուները, որոնցով տասնամյակներ շարունակ ոտնահարվել էր նաև թուրք ժողովրդի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը: 

Սակայն Թուրքիայի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը շարունակում է տրամագծորեն տարբերվել իր հասարակության այդ առաջադեմ հատվածի պահանջներից:

Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ քրդերն այսօր համագոր ծակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ Հենց նման բառերով հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումները հարյուր տարի առաջ փորձում էր հիմնավորել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը` Թալեաթը: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում այստեղ շատ բան չի փոխվել:

Այս կարգի դրսևորումներն են, որ պարարտ հող են ստեղծում նոր հանցագործությունների համար, և ճշմարտացի էր այսօր Ջորջ Քլունին, երբ ասաց, որ մենք ոգեկոչում ենք &laqu o;այլևս երբեք», բայց դա կրկնվում է նորից, նորից և նորից։ 

Տիկնայք և պարոնայք,

Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների վերապրածների կյանքի պատմությունները հուզիչ են, միևնույն ժամանակ իրենց մեջ բազմաթիվ ընդհանրություններ են պարունակում։ Երկու վերապրածների` Աննա Աստվածատուրյան Տուրկոտի և Յոուք Չհանգի ճակատագրերը ևս բացառություն չեն կազմել այդ առումով: Նրանք երկուսն էլ ստիպված ընտրել են գաղթի ճամփան, իրենց հյուրընկալած երկրներում ուսում ստացել, կայացել և այժմ բեղուն գործունեություն են ծավալում: Առանձնահատուկ ոգեշնչող էին Քաբանդա Ալոյսի և Նադիա Մուրադի պատմությունները: Այսօր ես նրանց հետ առանձին հանդիպում ունեցա։ Դաժանությանը, ատելությանը նրանք այսօր պատասխանում են խիզախությամբ և իրենց ծավալած մարդասիրական գործունեությամբ: Հենց այսպիսի անհատներն են, լինի դա Ռուանդայից, Կամբոջիայից, Իրաքից, թե այլ վայրերից, որ կանգնած են ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջին գծում: Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Նադիա Մուրադին և բոլոր նրանց, ովքեր ականատես լինելով իրենց հարազատների բնաջնջմանը, կյանքի նպատակն են դարձրել մարդկության դեմ հանցագործությունների պայքարը:

Ֆորումի հարգելի մասնակիցներ,

Ցեղասպանության կանխարգելման համար պայքարում կարևորագույն դեր ունեն ցեղասպան միջավայրին պատշաճ արձագանքումը, նախազգուշացումը, հանրային իրազեկվածության բարձրացումը: Իր ելույթում պրոֆեսոր Օվե Բրինգը շատ դիպուկ կերպով նշեց, որ վաղվա կանխարգելումը կապված է այսօրվա արձագանքի հետ: Ֆրենկ Չոկը հստակ արտահայտվեց նրանց վերաբերյալ, ովքեր գիտեն կանխարգելելու ձևերը, բայց ձևացնում են, թե տեղյակ չեն։ Նա եզրակացրեց, որ չկա առավել ամոթալի բան, քան իմանալ ինչ կա ակնհայտորեն ոմանց մտքում և չարձագանքել դրան: 

Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն ուղղություններից մեկը հանցագործներին պատասխանատվության ենթարկելն է: Այս թեմայի շուրջ Ահարոն Ֆիխտելբերգի համակողմանի ելույթը ցեղասպանության հարցը դիտարկեց միջազգային քրեական արդարադատության համատեքստում: 

Գրեթե յոթ տասնամյակ է, ինչ ընդունվել է Ցեղասպանության մասին կոնվենցիան, որը շատ կարևոր նշանակություն ունեցավ: Սակայն, միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ չլինեն: Անհրաժեշտ են կանխարգելիչ կայուÕ ¶ մեխանիզմներ: Անհրաժեշտ է միջազգային իրավունքի իմպերատիվ բնույթ կրող այնպիսի jus cogens նորմերի ամրագրում և իրագործում, որոնք կպատնեշեն նոր ցեղասպանությունների ճանապարհը: Այս համատեքստում ուշագրավ էր Էնցո Կանիցարոյի ելույթը:

Ինչպես իր ելույթում ցույց տվեց Ուիլյամ Շաբասը, միջազգային դատարաններում քրեական պատասխանատվության վճիռները, չնայած նրան, որ հիմնականում ուշացած են լինելում, կարող են կանխարգելիչ դեր ունենալ:

Կանխարգելման հայեցակարգում առանցքային նշանակություն ունի կրթությունը: Ինչպես ընդգծեց Փոլ Լևինը, ներկայիս հիմնարար մարտահրավերներից մեկը ներկա սերունդներին անցյալի ողբերգությունների պատճառ դարձած վտանգների մասին իրազեկումն է: Կարծում եմ՝ սա կարող է դառնալ հաջորդ ֆորումի առանցքներից մեկը։ 

Ես լիովին կիսում եմ ֆորումի բացման ժամական Դեյվիդ Իգնեշիուսի կողմից հնչեցրած այն միտքը, որ անցյալը պետք է լինի ոչ թե վրեժի զենք, այլ միջոց՝ կառուցելու փոխըմբռնում, արդարություն և համերաշխություն:

Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում նախաձեռնած բանաձևերում ևս արտահայտված են որումի ընթացքում հնչած գաղափարներից շատերը: Այնուամենայնիվ, այսօր ձեր կողմից վերհանվեցին նաև ընդդեմ ցեղասպանությունների պայքարի բացերը: Որպես պետություն, որը առաջնային նշանակություն է տալիս ցեղասպանությունների կանխարգելմանը, մեզ և մեր գործընկերների համար դրանք նշանակում են ապագա անելիքների ուրվագծում:

Տարբեր երկրների ներպետական, հիմնականում՝ նախադեպային իրավունքում առկա են վերապրածների վերաբերյալ ուշագրավ իրավաբանական լուծումներ: Վերջիններիս ուսումնասիրությունը թույլ կտա հարստացնել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև՝ փախստականների վերաբերյալ առկա միջազգային իրավական գործիքները:

Տիկնայք և պարոնայք,

Մենք բոլորս իրար, անկասկած, հրաժեշտ ենք տալու ոգևորվածության և վճռականության զգացումով: Ոգևորվածություն, քանի որ ֆորումը ցույց տվեց, որ քաղաքակիրթ մարդկության քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ են լծված առանց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների աշխարհի կառուցման գործին: Եվ վճռականություն, քանզի ֆորումի ընթացքում հնչած ելույթները ցույց տվեցի ն, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող է կրել ողջ մարդկությունը, եթե չկարողանա արդյունավետ և համախմբված լուծումներ գտնել մեր օրերում վերստին հրատապություն ստացած տագնապալի երևույթների դեմ: 

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրորդ ֆորումի բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստը բերեցին ֆորումի կազմակերպման համար։ Հայաստանի համար հիրավի մեծ պատիվ է իր հարկի տակ այսքան մեծ թվով համաշխարհային ճանաչում ունեցող ցեղասպանագետների, վերապրածների, քաղաքական և հասարակական գործիչների, մար դու իրավունքների պաշտպանների, արվեստագետների, լրագրողների և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց ընդունումը, ում միավորում է ցեղասպանության արհավիրքի դեմ պայքարը: Վստահ եմ, որ ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկությունները կարևոր տեղ կզբաղեցնեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պայքարի շտեմարաններում: 

Երկրորդ ֆորումը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մենք պայմանավորվել էինք դեռ առաջինի ընթացքում, որ այս գործընթացը շարունակական պետք է լինի։ 
Տիկնայք և պարոնայք, մինչ հաջորդ հանդիպո ւմ՝ երկու տարի անց։ 
Շնորհակալություն բոլորին»:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange