Yerevan, 01.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բունդեսթագի պատգամավորի պնդմամբ՝ Գերմանիան հատուկ պատասխանատվություն ունի Հայոց ցեղասպանության կազմակերպման հարցում

Politics

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, ով Հայաստան էր այցելել ապրիլի 23-ին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով, հավատացած է, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության իրականացման համար, քանի որ ժամանակին լռել է և թույլ տվել իրեն դաշնակից Օսմանյան կայսրությանը ոճիր գործել:

 Քրիստոֆ Բերգները վստահ է՝ վաղուց է եկել ժամանակը, որպեսզի գերմանացի քաղաքական գործիչները հստակեցնեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Բունդեսթագի կողմից հունիսին նորից քննարկվելիք բանաձևում ամրագրելով եղելությունն այնպես, ինչպես այն պետք է կոչվի՝ ցեղասպանություն:

«Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը նշելու ժամանակ մենք առաջին անգամ բանաձև քննարկեցինք այդ թեմայի վերաբերյալ: Գերմանական Բունդեսթագում ես այդ ժամանակ առաջիններից մեկն էի, ով դրեց իր ստորագրությունը բանաձևի տակ՝ եղելությունը ցեղասպանություն որակելով: Ես իսկապես ավելի վաղ եմ սկսել հետաքրքրվել այդ հարցով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բունդեսթագի պատգամավորը՝ հավելելով, որ Գերմանիայում տարօրինակ իրադրության է հանդիպել, քանի որ մի կողմից եկեղեցին, գրականությունը, մշակույթն ամբողջությամբ համընդհանուր խնդրÕ « մասին խոսելիս այն ներկայացնում են որպես ցեղասպանություն, այդպես էլ կոչում են այն ցեղասպանություն:

Քրիստոֆ Բերգները նշեց, որ այն ներկայացվում է որպես մեծ ողբերգություն՝ տեղի ունեցած 20-րդ դարասկզբին. «Մյուս կողմից՝ քաղաքական գործիչները լռում են: Եվ այդ լռությունը գալիս է սկսած դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից: Դեռ այդ տարիներին Օսմանյան կայսրությունում բազմաթիվ գերմանացիներ ականատես եղան հայկական ջարդերի, նրանք ուզում էին հաղորդել ինչ-որ բան, սակայն ոչինչ էլ չեղավ այդ ժամանակվա կառավարության կողմից: Ներվեց ու մոռացվեց ամենը, ինչն անկարելի էր անգամ պատերազմական իրադրությունը հաշվի առնելիս»:

Գերմանացի պատգամավորը կարծում է, որ այդպես վարվելու այլ պատճառներ էլ կային նաև հետագա տարիների ընթացքում: Գերմանիան մեծապես պատասխանատվություն է կրում հրեա ժողովրդի առջև Հոլոքոստի՝ մարդկության դեմ իրականացված ամենադաժան հանցագործություններից մեկի համար. «Երկար ժամանակ Հայոց ցեղասպանության մասին բաց ու անկեղծ խոսելուց գերմանացի քաղաքական գործիչները խուսափում էին, քանի որ քննարկումների ընթացքում պետք է խոսվեր նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվության մասին: Մենք ևս պատասխանատու էինք դրանում: Ես կարծում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունի Գերմանիան: Համենայն դեպս, պետք է ասել, որ հենց ցեղասպանություն է եղել: Պետք է կիրառվի հենց ցեղասպանություն տերմինը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից ստեղծվել է որպես տվյալ իրադարձության իրական որակում»:

Բունդեսթագի ներկայացուցչի խոսքով՝ բացի վերոնշյալից Գերմանիան տարիներ շարունակ մեկ այլ խնդիր էլ ուներ. «Գերմանիան ունի թուրքական ծագմամբ մեծաքանակ բնակչություն, և ինչպես ես եմ հասկացել, Թուրքիան մինչև այսօր մեծ ազդեցություն ունի այդ մարդկանց վրա: Երբ դեռ առաջին անգամ բանաձևի նախնական տարբերակն էինք պատրաստում, այն մեծ արձագանք ստացավ: Թուրքական մամուլը գրեց այդ մասին, Թուրքիայի դեսպանատունը և բազում այլ թուրքական կազմակերպություններ նամակներ գրեցին՝ արտահայտելով իրենց մտահոգությունները: Չնայած այդ ամենին՝ 2005 թ. բանաձևի տեքստը պատրաստ էր, այն հանձնվել էր Բունդեսթագի հաստատմանը: Այդ ժամանակ ցավալիորեն բանաձևից դուրս էր մնացել ցեղասպանություն բառը, կիրառվել էր կոտորած տերմինը: Մեծամասնությունն էր այդ տերմինին կողմ, ես դեմ էի, քանի որ իրերն իրենց անունով է պետք կոչել»:

Քրիստոֆ Բերգները զարմանալի փաստ նկատեց 10 տարի անց, երբ Բունդեսթագում 2015 թ. կրկին քննարկվեց բանաձևը: Բունդեսթագի ներկայացուցիչը կրկին խիզախություն ունեցավ ողբերգությունը որպես ցեղասպանություն որակելու. «Բայց մենք դեմոկրատական հասարակությունում ենք ապրում: Մեծամասնությունն է որոշում կայացնողը թե՛ կառավարությունում, թե՛ պառլամենտում: Ես և ուրիշ շատ պատգամավորներ փոքրամասնություն էինք կազմում: Մեր պնդումն էր հենց «ցեղասպանություն» բառով բանաձևում վերաձևակերպում անելու անհրաժեշտությունը: Կրկին մեծամասնությունը խուսափեց այդ իրադարձությունը ներկայացնելիս ցեղասպանություն տերմինը կիրառել: Բայց զարմանալի բան կասեմ. քննարկումների ժամանակ բոլոր խոսնակները իրադարձության մասին խոսելիս կիրառում էին ոչ թե ամրագրված  «կոտորած» բառը, այլ ցեղասպանություն էին ասում, սակայն կրկին ամրագրվեց «կոտորած» տերմինը վերջնական բանաձևում»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բունդեսթագի պատգամավորը հույս հայտնեց, որ այս տարի իրենք կրկին կփորձեն եզրափակիչ լսումներ անցկացնել և ամբողջական դարձնել բանաձևը. «Պետք է օգտագործենք «ցեղասպանություն» բառը: Շատ կարևոր է, որ գերմանական Բունդեսթագն իրականացնի այս քայլը, քանի որ իսկապես Գերմանիան իր պատասխանատվությունն ունի դրանում: Այդ տարիներին Գերմանական կայսրությունը մեծապես ներգրավված է եղել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող դեպքերին: Մենք եղել ենք նրանց դաշնակիցը, մենք ջանքեր են թափել Բաղդադի արյունալի երկաթգիծÕ ¨ կառուցելու համար: Անգամ այդ դաժան տարիներին բազմաթիվ գերմանացի ականատեսներ հորդորել են մեր երկրի կառավարությանը կանխարգելել թուրքական ղեկավարության՝ երիտթուրքերի վայրագությունները, վերջ տալ շարունակական սպանություններին: Ցավալի է փաստել, որ գերմանական կառավարությունն այդ ժամանակ որոշեց ոչինչ չանել՝ մտածելով, թե դա ծանր պատերազմ է, իսկ թուրքերի կարիքը զգացվում է այդ պատերազմում: Ահա թե ինչու ամեն ինչ լռությամբ ընդունվեց»:

Քրիստոֆ Բերգները ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքորոշումը. «Ինձ համար ամեն ինչ հստակ է, դա եղել է ցեղասպանություն, և վերջ: Նույնիսկ Բունդեսթագի ղեկավարն էր անցյալ տարի իր խոսքերում կիրառում «ցեղասպանություն» բառը: Ես ուզում եմ, որ թե՛ հայ, թե՛ թուրք դպրոցականները պատմություն սովորելիս հասկանան, որ տեղի ունեցածը հենց ցեղասպանություն է: Պետք է հստակ տեսակետ ունենալ, որպեսզի մեր բնակչության մեջ խնդիրներ չլինեն այս հարցի հետ կապված: Հստակ ձևակերպել է պետք եղելությունը որպես ցեղասպանություն»:

Քրիստոֆ Բերգները դժվարացավ մանրամասնել, թե արդյոք բանաձևին կարո՞ղ է հաջորդել նաև Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, սակայն նշեց, որ այդօրինակ երևույթի զարգացումը մի փոքր անիրատեսական է իր համար. «Գերմանիան կարծիքների արտահայտման առումով ազատ երկիր է, այնպես որ դժվարանում եմ կանխատեսում անել: Ինչևէ, ես շարունակում եմ պնդել, որ 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն, և դա պետք է ամրագրել բանաձևում: Ես չեմ կարող պատկերացնել, որ բանաձևին կարող է հաջորդել նաև քրեական օրենքի ընդունումը, որով կպատ ժվի Հայոց ցեղասպանության մերժողը: Ես համոզված եմ, որ մեր խնդիրը չէ  քրեականացնելը մերժման, այլ քաղաքական գործիչներն ուղղակի պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը կարևոր հարցի վերաբերյալ, որն ամենուր կոչում ենք ցեղասպանություն, սակայն բանաձևում դեռևս կիրառված է «կոտորած» տերմինը»:

Խոսելով Բունդեսթագի բանաձևի ընդունման և դրանում «ցեղասպանություն» բառի ամրագրման շուրջ Գերմանիայի թուրքական ծագմամբ բնակչության արձագանքի մասին՝ Քրիստոֆ Բերգները հավելեց, որ Գերմանիայում միայն թուրքական ծագում ունեցող քաղաքացիներ չեն ապրում, Գերմանիան ապաստան է նաև ծագումով հայերի, բազմաթիվ այլ էթնիկ խմբերի համար, այնպես որ ճշմարտության մասին միշտ պետք է բաց խոսել:

Հարություն Ծատրյան

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange