Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գերմանական կուսակցության առաջնորդը ձերբակալվել է Էրդողանին վիրավորելու համար

International news

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները Բեռլինում դատական գործ են հարուցել Գերմանիայի ցանցահենների կուսակցության առաջնորդ Բրունո Կրամի դեմ այն բանի համար, որ նա Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առաջ հրապարակորեն ընթերցել է Յան Բյոհմերմանի բանաստեղծությունը, որում վիրավորական արտահայտություներ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Ինչպես հաղորդում է գերմանական Berliner Morgenpost թերթը, կուսակցությունը ապրիլի 22-ին Բեռլինում թուրքական դեսպանատան դիմաց խոսքի եւ մամուլի ազատության համար ցույց էր կազմակերպել, որին մասնակցել են մեծ թվով մարդիկ: Կրամն ընթերցել է Յան Բյոհմերմանի բանաստեղծության` «Էրդողանը քերթում է քրդերին եւ քրիստոնյաներին» հատվածը:

Կրամի ելույթի ժամանակ ոստիկանությունը նրանից խլել է խոսափողը եւ ձերբակալել: Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորել» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում: Նման դատական գործ է բացվել նաեւ Յան Բյոհմերմանի դեմ:

Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն է ընթերցել:

Բանաստեղծությունում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ: Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»:

Դրան ի պատասխան Թուրքիայի կառավարությունը բանավոր նոտա էր հղելԲեռլին` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, ով, իբր, վիրավորել է Էրդողանին: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայտարարությամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն:

Հետաքրքիր է, որ The Spectator շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5- տողանոց բանաստեղծությունների մրցույթ է հայտարարել: BBC-ի թուրքական ծառայությունը հայտնում  է, որ մրցույթի հայտարարումը Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի կողմից գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ յուրահատուկ բողոքի ակցիա է:

Անգլիական թերթի հոդվածագիրը հայտնել է նաեւ այն էլեկտրոնային հասցեն (theeditor@spectator.co.uk), որով մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել իրենց բանաստեղծությունները:

Բյոհերմանը հայտնել է, որ մրցույթի արդյունքները հրապարակվելու են մինչեւ հունիսի 23-ը` Եվրամիության կազմից դուրս գալ-չգալու հարցով Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվելու օրը:

Թուրքիայի 45 գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել «նախագահին վիրավորանք» 299-րդ հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայրենակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», -ասվում է թուրք մտավորականների կոչում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը մինչ այժմ 2 հազարից ավելի մարդու նկատմամբ դատական գործեր է բացել իրեն քննադատելու եւ վիրավորելու մեղադրանքով:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project