Կամչատկայի Կլյուչեվսկայա հրաբուխը 6 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել
International newsԿամչատկայիԿլյուչեվսկայա հրաբուխը ծովի մակարդակից 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այն Երվրասիայում գործող հրաբուխներից ամենաբարձրն է: ՏԱՍՍ-ն այդ մասին գրել է՝տեղեկա նալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից:
Ժայթքումը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը՝ ապրիլի 24-ին: Արդեն առավոտյան արբանյակային տվյալներով ֆիքսվել է մոխրի ամպ, որը հրաբխից մոտ 200 կմ հեռացել է դեպի հարավ-արևմուտք՝ Օխոտյան ծով: Ամպի ծավալը կազմել է 1250 քմ: Կեսօրին մոխրի ամպը հրաբխից հեռացել է 453 կմ:
Կամչատկայի ԱԻՆ վարչությունից տեղեկացնում են, որ մոխրի տեղումներ չեն գրանցվել: