Արոնյանը կես միավոր վաստակեց Վաշյեր-Լագրավի դեմ պարտիայում
SportՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess» շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրը տեղի է ունեցել մեօրյա հանգստից հետո:«Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյեր-Լագրավի հետ:
Պարտիայի 38-րդ քայլում Արոնյանն ու Վաշյեր-Լագրավը որոշել են համաձայնվել ոչ-ոքի արդյունքի շուրջ: Սա հայ շախմատիստի արդեն 5-րդ անընդմեջ ոչ-ոքին է Նորվեգիայում:
Նախորդ տուրերում Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիաները բուլղարացի Վեսելին Տոպալովի, շվեդ Նիլս Գրանդելիուսի, չինացի Լի Չաոյի և հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Ներկայում Արոնյանը վաստակել է ընդամենը 2.5 միավոր և 3-5-րդ տեղերը կիսում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի և հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ:
Ստավանգերի մրցաշարի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Վաշյեր-Լագրավն են: Իհարկե, Կարլսենը հնարավորություն ունի միանձնյա գլխավորելու մրցաշարային աղյուսակը, եթե անգամ ոչ-ոքի խաղա Անիշ Գիրիի դեմ:
Ապրիլի 25-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը, ով 5-րդ տուրում մրցում է Պավել Էլյանովի դեմ: Այդ պարտիան դեռ չի ավարտվել: