ԱՄՆ-ում հանցագործի ձերբակալության ընթացքում չորս հատուկ գործակալ է վիրավորվել
International newsԱՄՆ-ի դաշնային ծառայության չորս աշխատակից վնասվածքներ է ստացել ամերիկյան Կանզասի նահանգում հրդեհված մոթելում, երբ փորձել են հանցագործի բռնել:
Տուժածների թվում ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կից մարշալների ծառայության երկու աշխատակից կա, ՀԴԲ-ի մեկ աշխատակից եւ անհայտ գերատեսչության եւս մի գործակալ: Նրանց վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում, նշում է CNN հեռուստաալիքը:
Գործակալները մոթելում կասկածյալի էին փնտրում: Երբ հայտնվել են շենքում, անհայտ անձը նրանց ուղղությամբ կրակ է բացել: Կրակոցների ձայները լսած ականատեսների խոսքով, անհայտ անձը հավանաբար ավտոմատով է կրակել:
Միաժամանակ մոթելում հրդեհ է բռնկվել: Հրդեհը շարունակվել է մոտ երեք ժամ, ինչի հետեւանքով շենքն ավերվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Չի հաղորդվում, թե արդյոք կասկածյալը ձերբակալվել է, թե նրան հաջողվել է թաքնվել: