Օբամա. Միայն քաղաքական լուծումը կհանգեցնի Սիրիայում երկարաժամկետ խաղաղության
International newsՄիայն քաղաքական լուծումը կարող է Սիրիայում հանգեցնել երկարաժամկետ խաղաղության,-ապրիլի 24-ին Հաննովերում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման,- ամփոփելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունները:
«Սիրիայում երկարաժամկետ խաղաղության հեռանկարի կհանգեցնի միայն քաղաքական լուծումը», - ասել է նա: Միաժամանակ Օբաման նշել է, որ անցումնային կառավարության մեջ պիտի «ներկայացված լինեն բոլոր սիրիացիները»:
Անհասկանալի է, թե առանց զգալի ռազմական մասնակցության, ինչպես է հնարավոր ապահովել կարգ ու կանոնը Սիրիայի այսպես կոչված անվտանգության գոտիներում դրանց ստեղծման դեպքում, հայտնել է Օբաման, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության գոտու խնդիրն այն չէ, որ ես դա չեմ ուզում, այլ հետեւյալում. մենք ինչպես կարող ենք դրանում անվտանգություն ապահովել, առանց ռազմական լայն մասնակցության», - ասել է նա: