Yerevan, 09.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մեր երկիրը մեր երթևեկության նման է՝ հետիոտնը թքած ունի երթևեկության կանոնների վրա, վարորդը՝ հետիոտնի և այդ կանոնների, ոստիկանը՝ բոլորի վրա…». Ալեքսանդր Խաչատրյան

Lifestyle

«168 Ժամ»-ի զրուցակիցն է թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների մի շարք ֆիլմերում:

– Պարոն Խաչատրյան, ձեր վերջին ֆիլմերից մեկը «Վերջին բնակիչը» ֆիլմն է: Ի՞նչ կերպար էիք մարմնավորում ֆիլմում: Ինչպիսի՞ մարդ է ձեր հերոսը:

– Շատ բան տեսած մարդ է, մարդ, ով և՛ պատերազմ է տեսել, և՛ գերություն, և՛ խորհրդային աքսոր, և՛ մահվան շեմին է եղել, բայց այդ ամենով հանդերձ՝ չի կոտրվել, չի կորցրել մարդկային դեմքը, հավատը մարդու նկատմամբ և ամենակարևորը՝ բարությունը, և հիմա՝ նորից մի արհավիրք, որը նորից փորձության է ենթարկում իր մարդկային տեսակը, Աստծո պատվիրաններին մոտ լինելը և դրանց չդավաճանելը: Հերոսս մարդ է, որն ունի իր բարոյական սկզբունքները, հոգու պարտքի մեծ զգացողությունը: Հուսով եմ՝ հանդիսատեսին կկարողանամ հասցնել իմ ասածի մի մասը: Չգիտեմ՝ որքանո՞վ եմ կարողացել այդ ամենը հասցնել հանդիսատեսին, դա ցույց կտա ֆիլմը: Ֆիլմը բարության մասին է: Չեմ ուզում ասել, որ մենք ֆիլմով ցանկացել ենք պարտադրել մտածելակերպ, ապրելակերպ: Ուզում ենք մտերմիկ խոսել մարդկանց հետ այդ մասին:

– Հայտնի է, որ Ղարաբաղի բարբառն եք սովորել ձեր հերոսի կերպարը ճշմարիտ մատուցելու համար:

– Աշխատել եմ յուրացնել Ղարաբաղի բարբառը: Կարծում եմ՝ ճիշտ է՝ կոլորիտի առումով, և՝ ոչ միայն, որովհետև դա էլ է մեր լեզուն, դա էլ է մերը: Եվ, քանի որ ֆիլմը նկարահանվում էր Ղարաբաղում և Ղարաբաղի իրադարձությունների մասին էր, ճիշտ կլիներ, որ խոսեինք Ղարաբաղի բարբառով:

– Պարոն Խաչատրյան, վաղուց եք եկել Հայաստան, ի՞նչ նախագծերում եք ներգրավված ներկայում:

– Հիմա նկարահանվում եմ «Պանարմենիան մեդիայի» «Առաջնորդները» սերիալում: Չգիտեմ՝ որքան կտևի սերիալը: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ:

– Մեզանում մեծամասամբ նկարահանվում են կատակերգություններ: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Հիմա գեղարվեստական ֆիլմերը դարձել են միանման: Գիտեք, հաջորդ ֆիլմը չի զարմացնում, ցավոք: Վերջին 2-3 տարվա մեջ, այն ֆիլմերը, որոնք տեսել եմ, այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես նման բան արդեն տեսել եմ:

– Պատճառը ո՞րն է:

– Իմ կարծիքով՝ դրա պատճառն ավելի խորն է, մենք վախենում ենք նորմալ ֆիլմ նկարել, վախենում ենք, որ հանդիսատեսը չի դիտի մեր ֆիլմը, և, ցավոք, դրա փորձերը, օրինակները կան. կան ֆիլմեր, որ պակաս արժանի չէին ուշադրության, բայց այդ ֆիլմերն այդքան ուշադրության չեն արժանանում, որքան այդ կատակերգությունները:

– Շատերն ասում են՝ հասարակության պահանջն է՝ ինչ պահանջում են, այն էլ մատուցվում է:

– Հասարակության պահանջը պետք է դաստիարակել: Չեմ կարծում, թե դա հասարակության պահանջն է, մենք ենք վախենում հասարակությանն այլ բան մատուցել: Այսօր մեզանում խնդիրներ չկա՞ն: Մի ժամով, ենթադրենք, մարդիկ կտրվեցին ամեն ինչից, բայց դրանով չեն վերջանում, չէ՞, հասարակության խնդիրները, հոգսերը, ուրախությունն ու տխրությունը: Եթե մենք այսօր չխոսենք մեր խնդիրների մասին, վաղն ավելի ծանր է լինելու: Վաղը ծիծաղի այդ մի ժամն էլ չի փրկի: Այն ժամանակ ի՞նչ պետք է անենք: Այսօր մեր խնդիրները շատ են, մեծ արտագաղթ ունենք, բոլորս շատ գիտակցում ենք այդ վիրավորվածության պատճառը: Բայց եթե մենք հիմա այդ հարցերը չբարձրաձայնենք, չխոսենք այդ մասին, այսօր միայն կատակերգություն կնայենք, վաղը կնստենք ճամպրուկի վրա, մյուս օրը կգնանք, կոմեդիան ո՞ւմ համար են նկարելու: Եկեք այսօր մտածենք, թե ինչ ունենք, մտածենք, թե ինչ ենք ուզում ունենալ: Այն, ինչ ունենք, բոլորս գիտենք: Ավելի կարևոր է խոսել, թե ինչ ենք ուզում ունենալ վաղը, էլի կատակով, թեթև:

– Ֆիլմը կօգնի՞ այդ հարցում:

– Կարծում եմ՝ ամեն մանրուք կօգնի: Պետք չէ մտածել, որ յուրաքանչյուրիս ձայնը ձայն բարբառոյ հանապատի պետք է լինի, չեմ կարծում, թե ամենացածր ասված բառը չի լսվում կամ տեղ չի հասնում: Մարդկանց պետք է հիշեցնել այն մասին, որ ավելի լավ բանի ենք արժանի, քան ունենք, ավելի լավը կարող ենք լինել, քան կանք:

– Մարդիկ չգիտե՞ն դրա մասին:

– Գիտեն, բայց, այնուամենայնիվ, երբեմն պետք է հիշեցնել, որ նրանք չմոռանան, թե ինչի են արժանի, որ արժանապատիվ ապրելու իրավունք ունեն: Այդ ամենը երևի թե յուրաքանչյուրիցս է սկսվում՝ ամեն մեկը՝ իր տեղում, ամեն մեկը՝ իր հերթին, ամեն մեկը՝ իրենից սկսելով:

– Մարդիկ, սովորաբար, սխալը դիմացինի մեջ են փնտրում:

– Դա արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Եթե ես փողոցը սխալ տեղից եմ անցնում, իրավունք չունեմ մեղադրել օրենքին: Մեր երկիրը մեր երթևեկության նման է՝ հետիոտնը թքած ունի երթևեկության կանոնների վրա, վարորդը՝ հետիոտնի և նույն կանոնների, ոստիկանը՝ բոլորի վրա, ու արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Շարունակությունն՝ այստեղ։

A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction