Ադրբեջանում ընթանում է նավթի արդյունահանման ծավալների բնական անկում. նախարար
International newsԱդրբեջանում նավթի արդյունահնման վերելքի բարձրագույն կետն արդեն անցել է եւ ներկայում դիտվում է նավթարդայունահանման ծավալների բնական անկում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բաքվում ընթացող «Կասպին եւ Կենտրոնական Ասիան. առեւտուր, լոգիստիկա, նավթավերամշակում եւ նավթաքիմիա» միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանիէներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը:
«Ադրբեջանում նավթի արդյունահանման վերելքի բարձրագույն կետը` 51 մլն տ ծավալով գրանցվել էր 2010 թվականի արդյունքներով: Այժմ նավթի արդյունահանման անկում է տեղի ունենում: Ներկայում մեր գլխավոր խնդիրը հանդիսանում է նավթի արդյունահանման ծավալի կայուն պահելը` դրա հետ ավելացնելով բնական գազի արդյունահանումը», -ընդգծել է նա:
Նաթիգ Ալիեւը հույս է հայտնել է, որ Ադրբեջանի էներգետիկական քաղաքականության ապագայում կարող է կարեւոր դեր կատարել նաեւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էներգեկամուրջի ստեղծման նախագիծը, որի իրականացման համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել: