«Յուվենթուս»-ը ժամկետից շուտ հռչակվեց Իտալիայի չեմպիոն
SportԻտալիայի «Ա Սերիա»-ի առաջնության 35-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում ընթացող «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր 2-րդ տեղում գտնվող «Նապոլի»-ին:
Հյուրերը չեն կարողացել դմակայել դաշտի տերերին և խաղի վերջում բաց թողած գոլի պատճառով պարտվել են՝ կորցնելով նաև չեմպիոն դառնալու հնարավորությունը:
Հանդիպումն ավարտվել է տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գնդակը հռոմեական թիմի ֆուտբոլիստները խփել են հանդիպման 88-րդ րոպեին: Աչքի է ընկել «գայլերի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նանգոլանը:
Այժմ իր ակտիվում «Ռոմա»-ն ունի 71 միավոր և զբաղնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը: Այս հաղթանակը «գայլերին» հնարավորություն տվեց նաև կրճատելու «Նապոլի»-ի հանդեպ ունեցած միավորների տարբերությունը՝ այն հասցնելով ընդամենը 2-ի:
Հաղթանակից հետո «Ռոմա»-ն զրկեց «Նապոլի»-ին չեմպիոնական պայքարից՝ Իտալիայի «Ա Սերիա»-ի առաջնության հերթական չեմպիոնությունը բերելով առաջատար «Յուվենթուս»-ին: