ՀՊՏՀ ֆուտզալի թիմը դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն
SportՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը նվաճել է Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնության հաղթողի կոչումը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզադահլիճում տեղի է ունեցել «ՀՊՏՀ»-«Չարբախ» թիմերի հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:
Տևական ժամանակ առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «ՀՊՏՀ»-ն նույնիսկ ոչ-ոքի արդյունքի շնորհիվ առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձել է չեմպիոն՝ իր հաշվին ունենալով 44 միավոր: 2-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ թիմը նվաճել է չեմպիոնի կոչումը, ինչը ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի պետ Հովհաննես Գաբրիելյանի կարծիքով մեծ աշխատանքի արդյունք է:
ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչը Կարեն Միքայելյանն է, թիմի կազմի անդամներն են ՀՊՏՀ ուսանողներ Արա Բաղդադյանը, Հակոբ Դոքմանյանը, Արգիշտի Խաչատրյանը, Նարեկ Դավիթյանը, Դավիթ Ջիլավյանը, Հակոբ Լոբասյանը, Կարեն Անդրեասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գուրգեն Խաչատրյանը, Հակոբ Ուզունյանը, Գոռ Սարգսյանը, Արամ Եսայանը, Խաչատուր Միքայելյանը, Սարո Գալստյանը, Գևորգ Սաֆարյանը, Արամ Քոսայանը և Արմեն Ֆիշյանը: