Արթուր Հովհաննիսյանը խոստանում է ջանք ու եռանդ չխնայել
SportԹուրքիայի Սամսուն քաղաքում արծաթե մեդալի արժանացած գյումրեցի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը խոստանում է՝ ջանք ու եռանդ չխնայել Օլիմպիական խաղերին ըստ արժանվույն ներկայանալու ու մեդալով վերադառնալու համար:
Գյումրեցի մարզիկը խոստացավ՝ կվերադռնա մեդալով, իսկ «մեդալի գույնը տեղում կորոշվի»:
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել էր Իտալիան ներկայացնող մրցակցին՝ Մանուել Չապաին, և դուրս եկել թուրքական մրցաշարի եզրափակիչ՝ պարտվելով միայն Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Խոսելով տպավորությունների մասին Արթուրը նշեց. «Աննկարագրելի հաճույք էր: Չեմ կարող բառերով նկարագրել այն, ինչ զգում էի այդ պահին: Պետք է ամեն ինչ անենք, որ Օլիմպիական խաղերին լավ ներկայանանք»,- նշեց Արթուրը՝ փաստելով, որ իր համար դժվարը իտալացի մարզիկի հետ մրցելն էր:
«Շատ փորձառու մարզիկ էր, շատ մրցու յթների էր մասնակցել ու տիտղոսակիր էր»,-հավաստեց Արթուր Հովհաննիսյանը: Թուրքիայի Սամսուն քաղաքում հայ բռնցքամարտիկները գերազանց մասնակցություն ունեցան Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ նվաճելով 4 օլիմպիական ուղեգիր: Օլիմպիական վարկանիշային վերջին երկու մրցաշարերից մեկն անցկացվում էր Թուրքիայում, մյուսն անցկացվելու է Բաքվում:
Թուրքիան հայ բռնցքամարտիկների համար օլիմպիական ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն էր, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել Բաքվի մրցաշարին:Սամ սունում հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր նվաճեցին 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը,52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը,որոնք պարտվել էին եզրափակչում« երրորդ տեղը գրաված 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: