Ալոնսո. Եթե չհաղթենք ՉԼ-ում, Գվարդիոլան անհաջողակ չի դառնա
SportՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է երկու թիմերի գլխավոր մարզիչների մասին։
-Գվարդիոլան շատ մեթոդիկ և ջանասեր մարզիչ է։ Նա օգնել է ինձ շատ մանրուքներում կատարելագործվել, հատկապես դաշտը տեսնելու հարցում, ի վերջո նա ինքն էլ նույն տիպի կիսապաշտպան է եղել, ինչ ես։ Նա սովորեցրել է ինձ կարդալ խաղը, ճիշտ որոշումներ կայացնել, կանխագուշակել մրցակցի գործողությունները և ցույց է տվել, թե ինչպես կարելի է խանգարել նրանց պլաններին։
Չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ «Բավարիայի» անցկացրած տարիները լավ հիմք կթողնեն, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այս մրցաշրջանի ավարտը։ Մենք ուրախությամբ կհիշենք նրան, և նա անհաջողակ չի դառնա, եթե չհաղթենք Չեմպիոնների լիգայում։
Սիմեոնեն շատ էմոցիոալ մարզիչ է և միշտ թեժ մթնոլորտ է ստեղծում «Վիսենտե Կալդերոնում»։ Այս հանդիպումը բացառություն չի լինի։ Մադրիդցիների երկրպագուները նույնպես շատ տաքարյուն են։ Նրանք հավատում են իրենց թիմին ու մարզչին։
Նրանք չեն հրաժարվել իրենց հավատից նույնիսկ թիմի համար անր ժամանակներում և հիմա վայելում են հիանալի մրցաշրջանը,-ասել է Ալոնսոն։