Ռաուլ. Չէի կարծում, որ Զիդանը կդառնա մարզիչ
SportՄադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը խոսել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:
«Երբ մենք միասին խաղում էինք «Ռեալում», նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա մարզիչ: Սակայն այժմ տեսնում եմ, թե ինչ երջանիկ է նա նոր պաշտոնում: Մեծ հաջողություններ եմ մաղթում նրան մարզչական աշխատանքում»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի ավարտից 4 տուր առաջ «Ռեալը» մեկական միավոր է զիջում առաջատարներ «Բարսելոնային» ու «Աթլետիկոյին», իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ ապրիլի 26-ին հանդիպելու է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: