Ռոնալդուն չի մասնակցի «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին
SportԻսպանիայի «Լա լիգա»-ի ընթացիկ առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ հանդիպում է անցկացնելու «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ:
Մադրիդցիներին բասկյան ակումբի դեմ խաղում կրկին չի կարողանա օգնել «Արքայական» ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, ով չի ապաքինվել վնասվածքից:
Մադրիդի «Ռեալ»-ի՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին ներկայացված հայտացուցակից բացակայում են նաև Թոնի Կրոսը և Քարիմ Բենզեման: Եթե գերմանացի կիսապաշտպանին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանգստանալու հնարավորություն է տվել, ապա ֆրանսիացին չի խաղա կրկին վնասվածք ունենալու պատճառով:
Սպասվում է, որ «Ռեալ»-ն ամբողջական մարտական կազմով կներկայանա «Չեմպիոնների լիգա»-ի կիսաեզրափակչի պատասխան խաղում՝ սեփական հարկի տակ՝ «Սանտիագո Բեռնաբեու»-ում, «Մանչեսթեր Սիթի»-ին հյուրընկալելու ժամանակ:
«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին: