Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջան. խոսքի ազատության սահմանափակումներ, լրագրողների ճնշումներ, ռազմական հանցագործություններ

International news

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) պաշտոնական հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկների շարքում:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում: Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն այն իրագործվում է հետևյալ կերպ` ինֆորմացիայի հիմնական աղբյուրները Ադրբեջանում հեռուստառադիոընկերություններ են, որոնք պատկանում և ղեկավարվում են պետության կողմից կամ իրենց կից գործող կազմակերպությունների միջոցով: Հեռարձակվող միջազգային կազմակերպությունները հնարավորություն չունեն մուտք գործել երկիր, իսկ մուտք գործելու դեպքում նրանց արբանյակային ազդանշանները խլացվում են:

Այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք քննադատում են պետական իշխանությանը, ենթարկվում են բռնության իշխանավորների, մասնավորապես, դատական իշխանության միջոցով, արտաքսվում են վարձակալված տարածքներից, նրանց արգելվում է օտարերկրյա աղբյուրներից ֆինանսական միջոցների ստացումը, ինչպես նաև գովազդատուներին պարտադրում են հրաժարվել նման ԶԼՄ-ների գովազդները տեղադրելուց:

Առցանց ելույթները ենթակա է ինքնագրաքննության, քանի որ «Զրպարտանքի մասին» օրենքով որպես պատժամիջոց սահմանվում է վեցամսյան ազատազրկում:

Տեղեկատվական կամ սոցիալական կայքերը կարող են ամեն պահի արգելափակվել իշխանության ներկայացուցիչների կողմից: Բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ, այդ թվում նաև մի շարք մրցանակների դափնեկիր լրագրող Խադիջա Իսմայիլովան, այժմ իրենց պատիժն են կրում Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում: Բազմաթիվ լրագրողներ, որոնք քննադատական դիրքորոշում են դրսևորել իշխանությունների հանդեպ, լքել են երկիրը 2014 թվականին, իսկ նրանք, ովքեր Ադրբեջանում են մնացել, ենթարկվել են տարբեր բնույթի բռնությունների և ահաբեկչությունների, նրանց արգելվել է հատել երկրի սահմանները, հակառակ դեպքում լրագրողների դեմ հարուցվում են քրեական գործեր՝ առաջ քաշելով կեղծ մեղադրանքներ:

Էմին Հուսեյնովը՝ «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ»-ի ղեկավարը, ստիպված էր եղել օգոստոսին ապաստան խնդրել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատնից, այն բանից հետո, երբ իշխանության համապատասխան ներկայացուցիչները խուզարկել էին իր գրասենյակը, առգրավվել էին բոլոր փաստաթղթերը և կնքել տարածքը:

Ինչպես նաև մի շարք միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցություն էին ցուցաբերում լրագրողներին պարտադրված էին դադարեցնել իրենց աշխատանքներն Ադրբեջանում այն բանից հետո, երբ տեղական իշխանությունը մեղադրանք ներկայացրեց նրանց հարկերից խուսափելու համար, ինչպես նաև խուզարկություն էին իրականացրել վերջիններիս գրասենյակներում, սառեցրել էին իրենց հաշվեհամարները: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները և իրենց ընտանիքների անդամները ենթարկվել էին հալածանքի պետական իշխանության կողմից:

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքի վերաբերյալ բարձրաձայնվում է նաև OCCRP-ի («Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկույցների նախագիծ»)  շրջանակներում:

Մեկ տարի է, ինչ OCCRP-ին և այլ կազմակերպությունների  լրագրողները ուսումնասիրում են, թե ինչ է կատարվում Ադրբեջանի բանտային համակարգի ներսում:

Անցած տարի, հունիսին ԱՄՆ-ի Կովկասյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գործընկերներ լրագրողները պարզել են, թե ովքեր և ինչի հետևանքով են իրենց պատիժը կրում ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում: Արդյունքում PrisonersWatch ծրագրի շրջանակներում հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ժամանակի հետ համընթաց աճում են քրեական դատարանների միջոցով քաղաքական այլախոհություններին ապօրինաբար լռեցնելու դեպքերը:

Հատկապես ուշադրության է արժանի Ազատություն ռադիոկայանի լրագրող և OCCRP-ի գործընկեր Խադիջա Իսմայլովան, ով արդեն 2 տարի է անազատության մեջ է, քանի որ իր դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացվել:

Մեծ թվով լրագրողներ ձերբակալվել են, և նրանցից շատերը լքել են երկիրը՝ իրենց անվտանգության նկատառումներից ելնելով: Շատ դեպքերում, ձերբակալվել և բռնության են ենթարկվել նաև լրագրողների ընտանիքի անդամները: Այսպիսով, բազմաթիվ լրագրողներ, չունենալով այլընտրանք, լքել են իրենց բնակավայրերը և ապաստան են փնտրում օտար երկրներում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, միջազգային հանրության առջև առավել արդարամիտ երևելու նկատառումներից ելնելով, մարտի 18-ին հրամանագիր է ստորագրել որոշ լրագրողների և բլոգերներին ազատ արձակելու վերաբերյալ, սակայն լրագրողների մի ստվար հատված ազատ չեն արձակվել, այդ թվում նաև Իսմայլովան: Ստորև ներկայացվում է որոշակի տեղեկատվություն առանձին դեպքերի համար, որտեղ ակնհայտ երևում է ադրբեջանական կողմի անընդունելի հանցավոր վերաբերմունքը լրագրողների և ընդհանրապես մարդու խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ: Ուսումնասիրելով ներքոնշյալ դեպքեր ը՝ պարզ է դառնում, թե ինչպիսի հանցավոր քաղաքականություն է վարել և վարում Ադրբեջանը իր իսկ քաղաքացիների հանդեպ, և թե որքան նույնականացված գործելաոճով է դա իրականացվում:

1.    Փարվիզ Հաշիմլի (Parviz Hashimli)

Փարվիզ Հաշիմլին Bizim yol թերթի լրագրող է և www.moderator.az լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ինչպես նաև «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար:

Ադրբեջանի Ազգային անվտանգության ղեկավարը հայտարարել էր, որ Հաշիմլիի բնակարանում հայտնաբերվել է զենք և զինամթերք: Իբրև համագործակցելով մեկ այլ մեղադրյալի, Թավաքուլ Գուրբանովի հետ, մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է Իրանից Ադրբեջան ներկրել՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և ապօրինաբար պահել այդ զենքն ու զինամթերքը:

Հաշիմլիին բերել են դատական նիստերի դահլիճ՝ գլխին տոպրակ հագցրած:

Ազգային անվտանգության աշխատակիցները զինված վիճակում խուզարկել են լրագրողի տունը վերջինիս 5-ամյա դստեր ներկայությամբ, ինչպես նաև փորձել են մուտք գործել բնակարան պատուհից, այն դեպքում, երբ ունեին բնակարանի խուզարկության իրավունք և կարող էին մուտք գործել դռնից:

Երբ ազգային անվտանգության աշխատակիցները նկատել էին, որ բակում և տանը անվտանգության տեսախցիկներ են տեղադրված, անմիջապես վնասել են դրանք: Լրագրողի կինը խնդրել է, որպեսզի խուզարկության ժամանակ ներկա գտնվեն իրենց հարևաններից որևէ մեկը կամ որևէ լրագրող, սակայն նրա խնդրանքը արհամարհվել է:

Հաշիմլիի կինը լրագրողներին և մարդու իրավունքի պաշտպանին հայտնել է, որ զենքն ու զինամթերքը միտումնավոր արդեն իսկ տեղադրված է եղել բնակարանում: 2013 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ Հաշիմլին բերվել է դատական նիստերի դահլիճ, նա բղավելով հայտնել է, որ նրան խոշտանգում են: Նա հայտարարել էր, որ ինքնասպան կլինի, երբ գտնվում էր ազգային անվտանգության քննչական բանտում:

Հաշիմլիի կինը «Ամերիկայի ձայնը» ռադիոհաղորդման ժամանակ հայտնել է, որ իր ամուսնու փաստաբանը տեղեկացրել է, որ վերջինս փորձել է ինքնասպան լինել մկրատի միջոցով, սակայն ազգային անվտանգության աշխատակիցները կանխել են այդ գործողությունը:

Լրագրողի հավաստմամբ նախաքննության ամբողջ ընթացքը Հաշիմլին անցկացրել է Ազգային անվտանգության քննչական բանտում, այնտեղ ենթարկվել է հալածանքի, նրան ստիպել են հրաժարվել փաստաբանի ծառայություններից, ինչպես նաև իր մեկուսարանում գիշերները լույսն ընդհանրապես չի անջատվել:

Հաշիմլին «Ամնեստի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես քաղբանտարկյալ:

2.    Օմար Մամմադով (Omar Mammadov)

Օմար Մամմադովը 19 ամյա բլոգեր է, ով հանդիսանում է «Ընտրված նմուշներ AzTV-ից» և «Հեյդար Ալիևի» ֆեյսբուքյան էջերի ադմինիստատոր, 2014 թվականի հունվարի 24-ին ձերբակալվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և բերման ենթարկվել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ իրենց աշխատակիցները վեց գրամ հերոին են հայտնաբերել Մամմադովի մոտ: Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութ պահելու և թրաֆիքինգ իրականացնելու համար, արդյունքում դատապարտվել է հինգ տարի ազատազրկման 2014 թ.հուլիսի 4-ին:

Մամմադովի վկայության համաձայն իր «Ընտրված նմուշներ AzTV-ից» էջի հետևորդների թիվը հասել էր կես միլիոնի, և իր ձերբակալությունը անմիջականորեն կապված  էր իր ծավալած հասարակական գործունեության հետ:

Առաջին անգամ, երբ ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Մամմադովի տուն, վերջինս երկրում չի եղել, և իր փոխարեն բերման է ենթարկվել հայրը: Հոր զանգից հետո Մամմադովը դադարացրել է իր ֆեյսբուքյան էջի գործունեությունը: Մամմադովի հորն ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ որդին վերադարձել է Ադրբեջան:

Մամմադովը ճանաչվել է քաղբանտարկյալ <<Ամնեստի Ինտերնեյշնլ>> միջազգային կազմակերպության կողմից, որը ազատազրկվել է իր խոսքի ազատության իրավունքի տնօրինման հետևանքով:

3.    Թոֆիք Յագուբլու (Tofiq Yagublu)

Թոֆիք Յագուբլուն Yeni Musavat թերթի լրագրող է և Musavat ընդդիմադիր կուսակցության նախագահի տեղակալ:

2013 թվականի հունվարի 23-ին զանգվածային բողոքի ակցիաներ էին բռնկվել Իսմայիլլի տարածաշրջանում, քանի որ բնակիչները պահանջել էին տեղական գործադիր մարմնի ղեկավարի հրաժարականը: Հաջորդ օրը Յագուբլուն այցելել է Իսմայիլլի՝ օգտագործելով իր լրագրողական հավատարմագրերը, սակայն ձերբակալվել է ոստիկանության կողմից և բռնի կերպով ետ բերվել Բաքու:

Առաջին անգամ, երբ նրան հրավիրել էին Գլխավոր դատախազություն, Յագուբլուին ազատ էին արձակել Իսմայիլլի իր այցի համար բացատրություն ներկայացնելուց հետո, սակայն երկրորդ անգամ քննչական կոմիտե հրավիրվելուց հետո նրան ձերբակալել էին 2 ամիս ժամկետով:

Դատարանը լրագրողին ազատազրկման է դատապարել 5 տարի ժամանակով 2014 թվականի մարտի 17-ին՝ մեղադրելով Յագուբլուին մասսայական անախորժություններ կազմակերպելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:

2014 թվականի, հունվարի 21-ին Յագուբլուի կինը, դուստրը և ընտանիքի ընկեր Չինգիզ Ալին ենթարվել էին ավտովթարի դատական նիստից Բաքու վերադառնալու ճանապարհին: Կինը ծանր վիրավորվել էր և վիրահատվել:

Լրագրողի 25-ամյա աղջիկը 2015 թվականի ապրիլի 23-ին մահացել է, այն ժամանակ, երբ հայրը գտնվում էր բանտում: Յագուբուին ընդամենը մի քանի օր ժամանակ են տրամադրել աղջկա հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքերի հանձնաժողովը հաստատել է, որ Յագուբլուի դեմ ներկայացված մեղադրանքները համոզիչ չեն:

Նա ճանաչվել է «Ամնեստի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից քաղբանտարկյալ:

4.    Խադիջա Իսմայլովա (Khadija Ismayilova)

Խադիջա Իսմայլովան ականավոր հետաքննող լրագրող է և OCCRP գործընկեր, ով ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ մեղադրվելով մարդուն ինքնասպանության հասցնելու համար:

Խադիջան եղել է Բաքու քաղաքի ազատություն ռադիոկայանի գրասենյակի ղեկավարը, բազմաթիվ հետաքննող հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են գաղտնի գործարարությանը, ինչպես նաև նախագահ Ալիևի, նրա ընտանիքի անդամների և այլ պաշտոնատար անձանց ծավալած անօրինական գործունեություններին:

2012 թվականի մարտի 7-ին Իսմայլովային առաջին անգամ սպառնացել են ուղարկելով անձնական նկարներ և գրառում, որ կանգ չառնելու դեպքում նա կխայտառակվի հանրության առջև: Այնուհետև նրա անձնական կյանքին վերաբերվող ձայնագրությունները հրապարակվել են: Պարզվում է, որ Իսմայլովայի բնակարում տեղադրված են եղել տեսագրող սարքեր:

Իսմայլովան մեղադրվում է Թուրալ Մուստաֆայևին ինքնասպանության հասցնելու համար, այն դեպքում, երբ վերջինս հայտարարել է, որ Իսմայլովայի դեմ վկայություն է տվել իրավապահ մարմինների ճնշման ներքո:

Իսմայլովային դեմ նոր գործեր էին հարուցվել, այն պատճառով, որ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ազգային անվտանգության ծառայությանը առնչվող որոշ փաստաթղթեր:

Իսմայլովան և ի փաստաբանը չեն ընդունում ներկայացված մեղադրանքները և հավաստում են, որ իր ազատազրկումը անմիջականորեն կապված է իր լրոգրողական գործունեության հետ:

Խադիջային դատապարտել են 7 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման 2015 թվականի սեպտեմբերի 1-ին: «Ամնեստի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը ճանաչել է Իսմայլովային քաղբանտարկյալ:

5.    Աբդուլ Աբիլով (Abdul Abilov)

Աբդուլ Աբիլով, 31-ամյա բլոգեր, ով հանդիսանում է ֆեյսբուքյան հայտնի “Stop Sycophants” էջի ադմինիստատոր: Մեղադրվել է թմրանյութ պահելու համար և ազատազրկվել 5.5 տարի ազատազրկման 2014 թվականի մայիսի 27-ին: Ոստիկանությունը հայտնաբերել է 4 գրամ հերոյին Աբիլովի վերարկուի գրպանում, սակայն վերջինիս պնդմամբ դա միտումնավոր կերպով արվել էր հենց ոստիկանության կողմից:

Աբիլովի բնակարանի խուզարկության ժամանակ ի սկզբանե առգրավել են վերջինիս համակարգիչը և որից հետո փակել են “Stop Sycophants” ֆեյսբուքյան էջը:

Աբիլովը բացի վերոնշյալ էջից տնօրինում էր նաև մեկ այլ ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղ էին գտնում ընտրակեղծիքներին առնչվող լուսանկարներ և տեսագրություններ:

Այսպիսով «Ամնեստի Ինտերնեյշնլ» կազմակերպությունը ճանաչել է Աբիլովին, որպես քաղբանտարկյալ, ով ազատազրկվել է իր խոսքի ազատության իրավունքի շրջանակներում գործունեություն ծավալելու համար:

6.    Սեյմուր Հազիև (Seymur Haziyev)

Սեյմուր Հազիև՝ Ազադլիգ թերթի մեկնաբան է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար և դատապարտվել է հինգ տարի ազատազրկման, 2015 թ.-ին: Նա մեղադրվում էր մարմնական վնասվածքներ հասցնելու համար մի մարդու, ում նախկինում չէր ճանաչում:

Հազիևը պնդում է, որ իր ազատազրկումը անմիջականորեն կապված է իր ծավալած հասարարակական գործունեության հետ, և որ տևական ժամանակ հետապնդվել է մի խումբ անծանոթ մարկանց կողմից: Ինչպես նաև նշում է, որ առևանգվել և խոշտանգվել է դիմակավորված մի խումբ անձանց կողմից:

«Ամնեստի Ինթերնեյշն» կազմակերպությունը նրան նույնպես ճանաչել է քաղբանտարկյալ:

7.    Ֆարաջ Կարիմով (Faraj Karimov)

Ֆարաջ Կարիմովը բլոգեր է, ով հանդիսանում է նաև ընդդիմադիր <<Մուսաֆաթ>> կուսակցության նախագահի տեղակալ, www.musavat.org.az. կայքի ադմինիստրատոր, “Istefa” և “BASTA” ֆեյսբուքյան էջերի հեղինակ: Նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար և ազատազրկման է ենթարկել 6.6 տարի ժամկետով:

2014 թվականի հունիսի 23-ին դիմակավորված անձանց կողմից Կարիմովը առևանգվել է, որից մի քանի օր հետո նրան 3 ամսով կալանավորել են:

Նույն ժամանակահատվածում Կարիմովի եղբայրն է ազատազրկման դատապարտվել 6 տարի ժամանակով՝ անհիմն մեղադրանքների հիման վրա:

«Ամնեստի Ինթերնեյշն» կազմակերպությունը եղբայրներին ճանաչել է որպես քաղբանտարկյալներ:

8.     (Rashad Ramazanov)

Ռաշադ Ռամազանովը ֆեյսբուքյան իր էջերի միջոցով Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում նաև նախագահի անօրինական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն էր տարածում: Իր վերջին ֆեյսբուքյան գրառումներից էր. «Ալիևը ցանկանում է Գինեսի ռեկորդ սահմանել՝ 3-րդ անգամ նախագահ վերընտրվելով»:

Նրան նույնպես ազատազրկել են թմրանյութեր պահելու համար, որը Ռամազանովի պնդմամբ իրեն չի պատկանել:

Ռամազանովի փաստաբանի հավաստմամբ իր պաշտպանյալը բազմիցս ենթարկվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի: Նա ազատազրկվել է 9 տարի ժամկետով, և «Ամնեստի Ինթերնեյշնլ»-ը ճանաչել է նրան որպես քաղբանտարկյալ:

9.    Նիջատ Ալիև (Nijat Aliyev)

Նիջատ Ալիևը www.azadxeber.az կայքի գլխավոր խմգագիրն էր: Իր ձերբակալումից առաջ կայքում տեղադրվել է նյութ, որի միջոցով քննադատում էին պետական իշխանության գործունեությունը և տարբեր բնագավառներում ցուցաբերած վերաբերմունքը:

Ալիևին նույնպես թմրանյութեր պահելու համար է մեղադրանք առաջադրվել և վերջինս ազատազրկվել է 10 տարի ժամկետով:

Փաստաբանի պնդմամբ նա ենթարվել է խոշտանգման և ստացել բազմաթիվ վնասվածքներ, սակայն այդ փաստերի վերաբերյալ որևէ միջոցներ չեն ձեռնարկվել: Նա նույնպես «Ամնեստի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ:

10. Արազ Գուլիև (Araz Guliyev)

Արազ Գուլիևը www.xeber44.com կայքի գլխավոր խմբագիրն է: Նրա կայքում տեղ գտած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում էր կրոնի և այլ սոցիալական խնդիրների վերաբերյալ կառավարության վարած քաղաքականությանը: Գուլիևը ձերբակալությունից առաջ մի քանի անգամ հրավիրվել է ոստիկանություն, որտեղ նրան պարտադրել են դադարեցնել իր հասարարակական գործունեությունը՝ մարմնական վնասվածքներ հասցնելով:

2012 թ. դեկտեմբերին Գուլիևին մեղադրանք է առաջադրվում կրոնական թշնամանք սերմանելու, հասարակական կարգը խախտելու, զենք պահելու և պետական դրոշը անարգելու համար: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նա նույնպես «Ամնեստի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են մի շարք լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ: Այս ցանկը կարելի է անվերջ շարադրել, քանի որ ցանկացած իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, որը չի բխում նախագահի կամ պետական իշխանության շահերից տեղ չի գտնում տեղեկատվական հարթակում, իսկ տեղ գտնելու դեպքում դրա հեղինակները, ինչպես նաև շատ դեպքերում իրենց ընտանիքների անդամները, խստագույնս պատժվում են:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project