Էլինա Դանիելյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցչին
SportՎրաստանի Բաթում քաղաքում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Լելա Ջավախաշվիլու հետ:
Հայ շախմատիստուհին ցավալի պարտություն է կրել մրցակցին և այժմ 12 մրցակիցների պայքարում նախավերջին տեղում է:
Դանիելյանի և ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի առաջատար Վալենտինա Գունինայի (Ռուսաստան) միջև այժմ միավորների տարբերությունը կազմում է 2.5 միավոր: Դանիելյանի հաշվին կա ընդամենը 3.5 միավոր:
ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 10-րդ տուրը կկայանա մայիսի 1-ին: Տուրի շրջանակներում Դանիելյանի մրցակիցը կլինի մրցաշարի հետնապահ Բելա Խոտենաշվիլին, ով ունի 3 միավոր: