Մովսիսյանի գոլը կամային հաղթանակ է պարգևել Ռեալ Սոլթ Լեյքին
SportՄԼՍ-ի հերթական խաղային օրն առաջնությունում իրենց 8-րդ հանդիպումներն են անցկացրել «Ռեալ Սոլթ Լեյքը» և «Հյուսթոնը»: Կալիֆորնիական ու տեխասյան թիմերի մրցավեճում գրանցվել է 2:1 հաշիվը:
ՌՍԼ-ի կազմում հաղթական գոլը 70-րդ րոպեին խփել է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Այս հաղթանակից հետո ՌՍԼ-ը վաստակեց 17 միավոր և 3 թիմերի հետ կիսում է առաջին տեղը, իսկ կորցրած միավորներով ընդհանրապես առաջատարն է:
Նշենք, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստի համար դա ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում խփած 2-րդ գնդակն էր:
ՄԼՍ, 8-րդ տուր
«Ռեալ Սոլթ Լեյք» – «Հյուսթոն»՝ 2:1
Գոլերը. Ալեն (62), Մովսիսյան (70) - Միրանդա (54)