Յուվենտուսը շանս չտվեց Կարպիին
SportԻտալիայի առաջնության 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Կարպիի» դարպասը:
Առաջին խաղակեսում աչքի է ընկել բրազիլացի կիսապաշտպան Հերնանեսը, իսկ 80-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակել է 88 միավոր եւ վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը, իսկ «Կարպին» 35 միավորով 17-րդ տեղում է: