Իրանը կասեցրել է դեպի Բաղդադ թռիչքները
International newsԻրանը կասեցրել է դեպի Բաղդադ թռիչքները կիրակի օրվա համար. այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ տեղեկացնում է tass.ru-ն:
«Իրանը կասեցրել է դեպի Իրաքի մայրաքաղաք թռիչքները կիրակի օրվա համար»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում: Ինչպես պարզաբանել է ԻԻՀ Ուխտագնացության և հաջի կազմակերպության ղեկավար Սաիդ Օհադին, որոշումը պայմանավորված է Բաղդադում տեղի ունեցող զանգվածային ցույցերով: