ԱՄՆ-ը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գործողությունները համարում է օրինական. պենտագոն
International newsԱՄՆ-ը միջազգային կոալիցիայի գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում համարում է օրինական, կիրակի օրը RIA Novosit-ին հայտնել է պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ մայոր Ադրիան Ռենկին-Գելոուեյը:
«ԱՄՆ վարչակազմը համարում է, որ ռազմական ուժ գործադրելու մասին 2001 թվականին ընդունված օրենքը (2001 AUMF) օրինական իրավունքներ է տալիս Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ կիրառել զինված ուժեր», – հայտարարել է նա:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան Սիրիայում գործում է անօրինական: Նա նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է «միակ պետությունը, որը Սիրիայում զբաղվում է հակաահաբեկչական պայքարով օրինական հիմունքներով», այն ժամանակ երբ «ամերիկյան կոալիցիան այնտեղ աշխատում է անօրինական»: