Ազատ ոճային ըմբիշները մեկնելու են Թուրքիա Օլիմպիական ուղեգրի համար
SportԹուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 6-ից մեկնարկող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային վերջին մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կներկայանա 3 ըմբիշներով: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ կարևոր ստուգատեսին Հայաստանի համար օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 65 կգ քաշային Դավիթ Սաֆա րյանը, 74 կգ Գրիգոր Գրիգորյանը և 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Թուրքիա մեկնած ըմբիշներն իրական հնարավորություն ունեն ավելացնելու մինչև այժմ առկա Օլիմպիական խաղերի ուղեգրերի պաշարը: Հատկապես մեծ են շանսերը Դավիթ Սաֆարյանի պարագայում. ըմբիշը վերջին մրցաշարերին շատ մոտ է եղել բաղձալի ուղեգիրը նվաճելուն, սակայն միշտ վերջին պահին ինչ-որ բան խանգարել է:
Մինչև այժմ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ունի Օլիմպիական խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ):