Գիտության լեզուն չպետք Է բացառապես անգլերենը լինի. Այաթոլլա Խամենեի
International newsԳիտության մեջ միայն անգլերենի գործածումը ձեւավորում Է դրա բացառիկությունը: Այս տեսակետը հայտնել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության համալսարանների ու գիտական կենտրոնների պրոֆեսորա-դասախոսական կազմի ներ կայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
«Գիտության լեզուն չպետք Է լինի միայն անգլերենը: Եթե գիտությունը հենվի միայն անգլերեն լեզվի վրա, ապա դա կնպաստի նրա անառողջ բացառիկության ձեւավորմանը՝ ի վնաս այնպիսի լեզուների, ինչպիսիք են իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ արեւելյան լեզուները»,-Իրանի ղեկավարի խոսքը մեջբերել Է IRIB հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: