Շուրջերկրյա թռիչք կատարող Solar Impulse 2 ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Ֆինիքսում
International newsՇվեյցարացի օդաչու Անդրե Բորշբերգը, որը Solar Impulse 2 (Si2) արեւամարտկոցներով աշխատող ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն Է կատարում իր գործընկերոջ հետ, հաջողությամբ վայրԷջք Է կատարել ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Si2-ը վայրԷջք Է կատարել Ֆինիքիսի արվարձանում՝ Գուդիեր քաղաքում, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին): Ինչպես նշվում Է, Կալիֆոռնիայի նահանգից թռիչքը, որը տեւել Է շուրջ 16 ժամ, անցել Է հաջող:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, Արիզոնայում կանգ առնելու տեւողությունը կհասցվի նվազագույնի: Արիզոնայից Բորշբերգը եւ ճանապարհորդության ընթացքում նրա գործընկեր Բերտրան Պիկարը ծրագրում են մեկնել Նյու Յորք, այնուհետեւ՝ Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկա եւ վերջապես՝ Աբու Դաբի, որտեղ 2015 թվականի մարտի 9-ին սկսվել Է նրանց ճանապարհորդությունը:
Ծրագրի նպատակն Է ցուցադրել Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների հնարավորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: