Ռուսաստանը պնդում Է թուրք-սիրիական սահմանի փակումը
International newsՌուսաստանը պնդում Է թուրք-սիրիական սահմանի փակումը, որով առաջվա պես սպառազինություն եւ զինյալներ են մատակարարվում ահաբեկիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք նաեւ ընդգծել ենք ահաբեկիչներին սպառազինության եւ զինյալների մատակարարման ուղիները փակելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ՌԴ-ն առավել հրատապ խնդիր Է համարում թուրքական սահմանի փակումը, որով այդ տարանցումն ավելի ու շատ ու շատ ակտիվորեն Է ընթանում»,-ասել Է Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Լավրովի խոսքով՝ առաջիկա օրերին պետք Է հրապարակվի ահաբեկիչներին ցուցաբերվող ցանկացած օժանդակության կասեցման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը: «Մենք մեծապես հուսով ենք, որոնք ՄԱԿ-ի քարտուղարությունում առկա այն փաստերը, թե ինչպես Է թուրք-սիրիական սահմանն օգտագործվում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, իրենց արտացոլումը կգտնեն զեկույցում»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: