Ֆուտբոլիստ Ջեյմի Վարդին ինքնակենսագրական գիրք է գրել
SportԱնգլիական Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթեր»-ի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին, ով իսկական բացահայտում է դարձել 2015/2016 ֆուտբոլային մրցաշրջանում, «Իմ պատմությունը» վերտառությամբ ինքնակենսագրական գիրք է գրել:
Գիրքը հրապարակման պատրաստող «Pen guin» հրատարակչությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստի մասին գիրքը լույս կընծայվի 2016 թ.-ի հոկտեմբերի 20-ին:
Անգլիայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության շրջանակում Վարդին մասնակցել է 34 հանդիպման և դարձել 22 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի կենսագրությունը հետաքրքրել է անգամ Հոլիվուդյան ֆիլմարտադրողներին, որոնք ներկայում նախապատրաստական մեծ աշխատանքներ են տանում Վարդի մասին ֆիլմ նկարահանելու համար:
Օրերս «Լեսթեր»-ի ֆուտբոլիստը լրագրողների կողմից ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: