Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հեռուստաընկերությունները վերահսկվում են, տպագիր մամուլը սպասարկում է տնտեսական և քաղաքական շահեր. Ա.Մելիքյան

Interview

1993-ից քաղաքակիրթ աշխարհը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած հռչակագրի համաձայն՝ մայիսի 3-ը նշում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Մայիսի 3-ին օրը նշելու հիմքում եղել է այն, որ հենց այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով էլ կոչ է արվել կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:

Աֆրիկայից ծնունդ առած այս տոնը Հայաստան է հասել 2006-ին և այդ օրից Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մրցանակը հանձնում են տարվա ընթացքում առանձնահատուկ գործունեությամբ աչքի ընկած որևէ լրագրողի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե մոտ 10 տարի առաջ դատական հայցերը որպես լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու միջոց չէին օգտագործվում, որովհետև 10 տարի առաջ Քաղաքացիական օրենսգրքի 1084.1 զրպարտության և վիրավորանքի մասին հոդվածը չկար, և զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված էր քրեական պատասխանատվություն, իսկ քրեական գործեր, որպես կանոն, չէին հարուցվում, քանի որ այն ավելի երկարատև պրոցես էր ենթադրում:

«Բայց այն ժամանակ էլ այն իրականացվում էր բռնությունների և տարատեսակ ճնշումներ իրականացնելու շնորհիվ, և մամուլի սահմանափակումները բավական շատ էին: Սակայն ես կարծում եմ, որ հետխորհրդային շրջանում բոլոր տարիներին, բոլոր ղեկավարների օրոք յուրատեսակ ճնշումներ են եղել և այդ ամենը լրագրողական կազմակերպություններն են իրենց զեկույցներում նշում էին»,- ասում է Ա.Մելիքյանը:

Նրա խոսքով` մասնավորապես 90-ականներին ճնշումների ենթարկվեցին դաշնակցական թերթերն ու ամսագրերը և փակվեցին այդ լրատվամիջոցները: 2000-ականների սկզբին էլ փակվեց A1+-ը, եթերազրկվեց և 10-ից ավելի մրցույթներում մասնակցելուց հետո այդպես էլ չկարողացավ հաղթել, որը կրկին քաղաքական պատվերի պատճառով էր: Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ Ա.Մելիքյանի դիտարկմամբ տեսանելի է մամուլի կենտրոնացումը, մոնոպոլիզացումը և վերահսկումը:

«Ինչ վերաբերում է վերահսկմանը, ապա բոլոր ժամանակների իշխանություններն էլ փորձել են կոշտ հսկողություն սահմանել հեռարձակման ոլորտում առաջին հերթին, և պետք է նշել, որ մեծ հաշվով շատ հիմնովին էին ճնշումները հայկական լրատվամիջոցների վրա: Այնպես որ, երբ փորձում ենք մեր մամուլի համար ավելի լավ կամ ավելի վատ ժամանակահատվածներ առանձնացնել, ապա դա բավականին բարդ է»,- ասում է փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ հայկական մամուլը միշտ էլ ունեցել է վերելքներ և վայէջքներ բոլոր 25 տարիների ընթացքում:

Պատասխանելով հարցին, թե ներկայում միջազգային կազմակերպությունների գնահատականների համաձայն հայկական մամուլը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին և նրա կարծիքով ներկա դրությամբ այդ գնահատակնն արդյո՞ք իրատեսական է, Ա.Մելիքյանը պատախանեց, որ գնահատականը համապատասխանում է իրականությանը, քանի որ հեռարձակման ոլորտն առայժմ շարունակում է անազատ մնալ.

«Նույն միջազգային կազմակերպությունները` Freedom House-ը, որը Հայաստանը դասում է ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքին, ապա օնլայն լրատվամիջոցների մասով Հայաստանը գնահատում է որպես ազատ: Այսինքն այս տիպի լրատվամիջոցները ազատ են, բայց, ընդհանուր առմամբ, հեռարձակման ոլորտը վերահսկելի է, իսկ տպագիր մամուլը բաժանված է տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների և ավելի շատ սպասարկում է նրանց, քան հասարակական շահերը»,- ասում է Ա.Մելիքյանը:

Ի դեպ, նշենք, որ Մամուլի ազատության օրը համարվում է ամենամյա հիշեցում միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիքների արտահայտման ազատությունը համարվում են հիմնական իրավունքներ, որոնք ամրագրված են մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրերով:

Մամուլի ազատության օրը հնարավորություն է տալիս հարգել ԶԼՄ-ների աշխատակիցների հիշատակը, ովքեր մահացել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս:

Արմինե Գրիգորյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance