Կանադայի իշխանությունները մի ամբողջ քաղաք են տարհանում անտառային հրդեհի պատճառով
International newsԿանադայի Ալբերտայի նահանգի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքի ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 60 հազար մարդ, կտարահանվի սրընթաց տարածվող անտառային հրդեհների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:
Քաղաքի իշխանությունները հաղորդագրություն են տարածել բոլոր բնակիչների պարտադիր տարահանման մասին, իսկ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ այնտեղ ապրում Է 61,3 հազար մարդ:
Այս պատճառով ներկայիս տարահանումը դարձել Է խոշորագույնն Ալբերտայի պատմության մեջ: Մարդիկ մեկնում են հյուսիս՝ Նորալթա եւ Գրեյ Վուլֆ Լոջ բնակավայրեր: Արդեն լիովին տարահանվել Է քաղաքի միակ հիվանդանոցը: Նշվում Է ավտոմայրուղիներից մեկում առաջացած լուրջ խցանումների մասին: Շատ ճանապարհներ ոստիկանությունը փակել Է: Տեղեկատվություն Է Ստացվել քաղաքի ծայրամասի մի քանի շրջաններում գրեթե աբողջովին կրակի ճարակ դարձած բնակելի թաղամասերի մասին:
Կրակը սրընթաց մոտենում Է Ֆորտ Մաքմյուրեյի կենտրոնական շրջանին: Տուժածների վերաբերյալ առայժմ տվյալներ չկան: Այժմ անտառային հրդեհների մակերեսը կազմում Է 1,8 հազար հեկտար: Այրվող անտառների բոցը երեւում Է տասնյակ կիլոմետրերից: Կրակի մարմանը ներգրավվել Է ավիացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: