Միշտ զգացել եմ, որ յուրահատուկ ֆուտբոլիստ եմ. Ռոնալդու
Sport«Շատ մեծ պատիվ է իմանալ, որ ես Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուն եմ: Շատ ուրախ եմ, որ հասել եմ դրան: Չեմպիոնների Լիգան յուրահատուկ մրցույթ է, Ռեալը այն շատ է սիրում: Ինձ բախտ է վիճակվել երկու անգամ հաղթել այն, և հույս ունեմ, որ դա նորից կլինի: Երկրպագուները շատ են սիրում Չեմպիոնների լիգան և ես նույնպես»,- այսպես է Ռոնալդուին ցիտում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Միշտ զգացել եմ, որ յուրահատուկ ֆուտբոլիստ եմ: Նույնիսկ այն ժամանակ էի հասկանում, երբ Սպորտինգում էի խաղում: Ես հասկանում էի, որ վաղ թե ուշ դառնալու եմ բարձր դասի պրոֆեսսիոնալ, բայց չէի կարծում, որ դա այդչափ արագ կլինի: Միշտ շատ եմ աշխատել և հավատել իմ պոտենցիալին»,- ասել է պորտուգալացին:
«Չեմ կասկածում, որ կմտնեմ համաշախարհային ֆուտբոլի պատմության մեջ: Դուր է գալիս դա մարդկանց, թե ոչ, բայց թվերը իրենց փոխարեն են խոսում: Ես մյուսների հետ մեկտեղ կլինեմ բարձունքին: Մեկին դա շատ է դուր գալիս, մյուսին՝ քիչ, բայց ես արդեն մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Ռոնալդուն: