Etihad ընկերության՝ մրրկայնության գոտում հայտնված ինքնաթիռում 31 մարդ Է տուժել
International newsEtihad ընկերության ինքնաթիռն անսպասելիորեն հայտնվել Է սաստիկ մրրկայնության գոտում, ինչի հետեւանքով 31 մարդ Է տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Ինքնաթիռը կատարում Էր Աբու Դաբիից Ջակարտա EY474 չվերթը եւ մրրկայնության գոտում Է հայտնվել Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայան ժամանումից 45 րոպե առաջ վայրԷջքի նախապատրաստվելիս:
Ինչպես հայտնել են Արաբական Միացյալ Էմիրություններից ավիաընկերության ներկայացուցիչները, մրրկայնությունը եղել «շատ ուժեղ ու անսպասելի»:
AP-ի տվյալներով՝ ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք Է կատարել Ջակարտայում, ինչից հետո օգնություն Է ցույց տրվել տուժածներին: 22 ուղեւորների օգնություն են ցուցաբերել հենց օդանավակայանում, եւս ինը ուղեւորների հարկ Է եղել տեղափոխել հիվանդանոց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: