Լավրովը վստահ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման նկատմամբ Երևանի հանձնառության հարցում
PoliticsՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում հայ պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունում:
Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նորություններին, դա ՀՀ խորհրդարանի երկու անդամների առաջարկն է: Եվ Հայաստանի կառավարությունն, իրենց օրենքների համաձայն, ինչպես և նրանք բոլորին բացատրել են` հանգստացնելով կրքերը, պետք է այդ օրենսդրական նախագծի համար պատրաստի եզրակացություն: Ես հիմա տագնապ և խուճապ չէի հնչեցնի»,-ասել է Լավրովը:
Նա նշել է, որ քննարկումներ է ունեցել իր գործընկերոջ հետ: «Ինձ հստակ վերահաստատել են Երևանի` խաղաղ կարգավորման հանձնառությունը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի ընդհանուր համաձայնության համատեքստում, և ոչ միակողմանի կերպով»,-նշել է նախարարը:
ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստին քննարկելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: