Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկնեց «Արսենալի» ռեկորդը
SportՄադրիդի «Ռեալը», մայիսի 4-ին նվազագույն հաշվով հաղթելով անգլիական «Մանչեսթեր Սիթիին», Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում 10-րդ խաղն է անցկացրել առանց բաց թողած գոլի, գրում է Marca-ն:
Այդ ցուցանիշով Արքայական ակումբը հավասարվել է Լոնդոնի «Արսենալին», որը 2005/2006 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում գոլ բաց չէր թողել 10 խաղերում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում «Ռեալն» անցկացրած 12 հանդիպումներում գոլ է բաց թողել 2 խաղերում՝ Դոնեցկի «Շախտյորից» (4:3) եւ գերմանական «Վոլֆսբուրգից» (0:2):
Եթե Զինեդին Զիդանի թիմը մայիսի 28-ին Միլանում կայանալիք եզրափակիչում գոլ բաց չթողնի Մադրիդի «Աթլետիկոյից», կդառնա բացարձակ ռեկորդակիր: