Իսրայելում կալանավորել են թուրքական կուսակցության առաջնորդին
International newsԹուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթեջին կալանավորվել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Կալանավորման պատճառը չի նշվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսրայելյան ԶԼՄ-ները, Դեսթեջին եւ նրա կուսակցության անդամները Իսրայել էին ժամանել, որպեսզի այցելեն Երուսաղեմում գտնվող մուսուլմանական Ալ Աքսա մզկիթ:
Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցությունը հայտնի է իր ազգայնական ծայրահեղական գործունեությամբ:
Կուսակցությունը Twitter-ի իր էջում գրել է, որ Իսրայելի ոստիկանությունը 1,5 ժամ հարցաքննել է կառույցի փոխնախագահ Իլքեր Քայալըօղլուին եւ մնացած անդամներին՝ միաժամանակ նշելով, որ այդ պատճառով Դեսթեջին անգամ հրաժարվել է անձնագրային հսկողություն անցնել: