ՊՍԺ-ն 300 միլիոն է պատրաստել Նեյմարի ու Ռոնալդուի համար
SportՖրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը լրջորեն մտադրվել է ձեռք բերելՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկուԿրիշտիանու Ռոնալդուին ու «Բարսելոնայի» բրազիլացիհարձակվող Նեյմարին:
Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 2 ֆուտբոլիստների տրանսֆերների համար փարիզյան ակումբը պատրաստ է ներդնել 300 միլիոն եվրո: 24-ամյա Նեյմարի համար ՊՍԺ-ն կառաջարկի 193 միլիոն եվրո, իսկ 31-ամյա Ռոնալդուի համար՝ 100:
Նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն արդեն տվել է ՊՍժ տեղափոխվելու համաձայնություն, եթե նրան վճարեն տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ: