Արցախը նոր օմբուդսմեն ունի
PoliticsԼՂՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ` 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտոնում հաստատեց Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը: ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին վստահության համար և նշել, որ իր առաջնային գործունեությունն է լինելո ւ միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:
«Այդ վայրագությունները պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից և այդ կապակցությամբ կան բավարար փաստեր որոնց ներկայացման համար ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու»,- ասել է նորանշանակ օմբուդսմենը և հավելել, որ իր աշխատանքի առանցքն է լինելու նաև շարունակել իր արդեն նախկին պաշտոնակցի աշխատանքն՝ ավելի միջազգայանացնելով ու հանրայնացնելով ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը:
Ռուբեն Մելիքյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:
Ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ներկայացրել է իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից վեց տարի ժամկետով: