Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անզիջում պայքար առողջության համար

Hayzinvor.am–ը գրում է.

Վիրավորներ, վիրահատություններ, երկարատեւ ու լարված պայքար հանուն մարդկային կյանքի… Այսպես են Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի բժիշկներն աշխատել քառօրյա պատերազմի ժամանակ:

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զինվորական հոսպիտալն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու ռազմական գործողությունների վայրից: Այստեղ ծառայում են մեր լավագույն բժիշկները: Եվ սա բնավ էլ չափազանցություն չէ. վիրահատական սեղանին հասած բոլոր վիրավորներն այստեղ  փրկվել են. մահվան դեպք չի գրանցվել:

Պատերազմը ցույց տվեց, որ մեր  բժիշկն իր գործը լավ գիտե

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՄեխակավանի առանձին բժշկական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վահան Ոսկանյանը վնասվածքաբան-օրթոպեդ է, վիրաբույժ: Արդեն հինգ տարի է՝ այստեղ է ծառայում:  Ասում է` խաղաղությունը հարավարեւելյան ուղղությամբ միշտ էլ հարաբերական է եղել, ցանկացած սրացում սահմանին անմիջապես իր արձագանքն է ունեցել նաեւ հոսպիտալում.

– Մենք ամեն օր կատարելագործում էինք մեր վարպետությունը, ծառայության ընթացքում ոչինչ աչքաթող չէինք անում: Անձնակազմը պատրաստ էր պատերազմի: Երբ տեղեկացանք իրավիճակի մասին, անմիջապես խմբեր ձեւավորեցինք, ապա սանիտարական մեքենաներով ընդառաջ գնացինք վիրավորներին:  Բժիշկները ամենաթեժ կետերում էին: Նրանք մարտադաշտից դուրս են բերել վիրավորներին, տարհանել թիկունք: Թիկունքից տեղափոխումը նույնպես մեր անձնակազմն է իրականացրել: Վիրավորումները հիմնականում ականապայթյունային եւ հրազենային էին: Վիրահատարանը եւ վիրակապարանը նախապատրաստված էին: Կարողացանք բոլորին տեղավորել: Միանգամից ձեռնամուխ եղանք  կյանքին վտանգ սպառնացող խնդիրների վերացմանը: Աշխատանքը թիմային էր: Շատ կարեւոր էր ծառայությունը կազմակերպել այնպես, որ բժիշկը անհրաժեշտ ոչ մի պարագայի կարիք չունենա, ինչը մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու ամենակարեւոր նախապայմանն է: Ընդհանուր առմամբ, ապահովված էինք անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, գույքով, ինչն էլ թույլ տվեց լիարժեք իրականացնելու մեր ծառայությունը: Չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ բոլորս աշխատել ենք մի բռունցք դարձած: Պատերազմը ցույց տվեց, որ մեր  բժիշկը իր գործը լավ գիտե, տիրապետում է իր մասնագիտությանը: Մեր պայքարը զինվորի եւ սպայի կյանքի, առողջության համար անզիջում էր:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժծառայողներին, նաեւ այստեղ ժամանած կամավոր բժիշկներին: Ընդամենը ժամեր անց մեր կողքին էր բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Նա վիրահատություններ կատարեց, մեկը` բացառիկ: Կարողացավ զինծառայողի  կյանք փրկել: Վիրահատությունների ժամանակ իմ կողքին էր ընկերս` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Սերոբյանը: Հոգեբանական, խորհրդատվական աջակցությունը շատ օգնեց մեզ:

Այսօր Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի անձնակազմը գործում է ըստ մարտական հաշվարկների: Ծառայությունն ուժեղեցված է: Մենք՝ բժիշկներս, պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման:

Լաբորատորիան ապահովեց բժիշկների արդյունավետ աշխատանքը

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՄեխակավանի առանձին բժշկական ջոկատի լաբորատորիայի պետ, բուժծառայության կապիտան Էլեոնորա Շահինյանը ցույց է տալիս ժամանակակից սարքավորումները, որոնք  հնարավորություն են ընձեռում կատարելու արյան ընդհանուր հետազոտություն (այսինքն՝ որոշել էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների, հեմոգլոբինի քանակն ու հեմատոկրիտը) եւ կենսաքիմիական հետազոտություններ:

-Կատարում ենք նաեւ արյան կոագուլագրամմա` մակարդման համակարգի բազմապրոֆիլային հետազոտություն: Մեր ունեցած սարքավորումները կարողանում են պարամետրերը միանգամից որոշել,- ասում է բուժծառայության կապիտանը, ապա շարունակում:- Քառօրյա պատերազմի ժամանակ վերոնշյալ հետազոտությունների նշանակությունը վճռորոշ էր: Մինչ  վիրավորը ռենտգեն հետազոտության է տեղափոխվել, արյուն ենք վերցրել եւ հաշված րոպեների ընթացքում ստացել հետազոտությունների արդյունքները: Մեր խնդիրն էր հնարավորինս շտապ կատարել արյան ընդհանուր քննություն, ստուգել հեմոգլոբինի քանակը արյան մեջ, մեկ անգամ էլ որոշել վիրավորի արյան խումբը, հարկ եղած դեպքում՝ կատարել արյան փոխներարկում: Բոլորը լավ աշխատեցին, եւ շնորհակալ եմ բոլորին՝ մանավանդ զորամասի բուժկետի բուժքույր Վեներա Սաֆարյանին եւ բուժակ Քրիստինե Ներսիսյանին:

Թեեւ լարվածությունը մեծ էր, աշխատանքի ծավալը՝ նույնպես, բայց խառնաշփոթ չստեղծվեց: Բժիշկները նույնպիսի կամք դրսեւորեցին, ինչպիսին  սպաներն ու զինվորները՝ մարտադաշտում:

Բուժօգնություն՝ չդադարող կրակի տակ

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀարավարեւելյան ուղղության զորամասի բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Երանիկ Համբարձումյանը եւ բժիշկ, լեյտենանտ Արա Գոքորյանը կազմակերպել են մարտի դաշտից վիրավորների տարհանումը, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, փրկել:

Երանիկ Համբարձումյանը պատմում է.

-Բուժակը տեղեկացրեց, որ առաջնագծում վիրավոր ունենք: Մենք միանգամից ճանապարհվեցինք: Պետք է էվակուացնեինք զինծառայողին, սակայն տեղ հասնելուն պես պարզվեց, որ սա հակառակորդի հերթական հարձակումը չէ, այլ այն, ինչին նա նախապատրաստվել է քսան տարուց ավելի: Չշփոթվեցինք: Բուժակների եւ սանհրահանգիչների հետ անընդհատ կապի մեջ էինք: Նրանք տեղեկացնում էին, թե որտեղ, որ հատվածում վիրավոր ունենք: Մենք առաջանում եւ նրանց օգնությամբ վիրավորին տարհանում էինք դիրքից: Առաջին բուժօգնություն էինք ցույց տալիս. դադարեցնում էինք արտաքին արյունահոսությունը, վերացնում կյանքին սպառնացող անմիջական վտանգը, վիրակապ էինք դնում, ցավազրկող ներարկում, հնարավորինս կանխում հետագա բարդությունները եւ նախապատրաստում տրանսպորտային միջոցով ճիշտ տարհանումը:

Բուժկետի բժիշկ, լեյտենանտ Արա Գոքորյան.

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-Ամենացավալին այն էր, որ երբեմն բուժօգնությունն այլեւս իմաստ չուներ, որ հստակ հասկանում էիր` օգնել չես կարող, սակայն ինքդ քեզնից անհնարինն էիր պահանջում… Քառօրյա պատերազմը երիտասարդ բժիշկներիս համար ծանր, պատասխանատու փորձաշրջան էր, եւ հենց այս օրերին զինվորը հավատաց ու վստահեց մեզ:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարները՝

Գերման ԱՎԱԳՅԱՆԻ եւ հեղինակի

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026