Կոլումբիայի իշխանությունները թույլատրել են օդային հարվածներ իրականացնել ավազակախմբերի դեմ
International newsԿոլումբիայի իշխանությունները հրամայել են պետության ամբողջ ուժն օգտագործել ավազակային խմբավորումների դեմ պայքարելու համար, այդ թվում հարձակումներ իրականացնել օդից։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Լուիս Կառլոս Վիլյեգասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Համար 15 հրամանը թույլ է տալիս օգտագործել պետության ամբողջ ուժերը զինված խմբավորումների դեմ պայքարելու համար, որոնք առավել թշնամական ներուժ ունեն»,- մեջբերում է Noticias MVS-ը նախարարի խոսքը։
Հանցագործ խմբերի դեմ պայքարի նոր մարտավարությունը ուժի մեջ է մտնում մայիսի 5-ին եւ կիրառվելու է այնպիսի խմբերի դեմ, ինչպիսիք են «Ուսուգայի կլանը», «Լոս Պելյուսոսը» եւ «Լոս Պունտիլյերոսը»։