Կլոպ vs Մարսելինյո
SportԱնգլիական «Լիվերպուլի» ուիսպանական «Վիլյառեալի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները լավ չեն արտահայտվել միմյանց մասին:
Լիվերպուլում կայացած խաղում 0:3 հաշվով կրած պարտությունից հետո «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինյո Գարսիա Տորալընշել էր հետեւյալը. «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն անցում էին թույլատրելիի սահմանը: Հենց իմ ֆուտբոլիստները ինչ-որ բան ստեղծում էինք, անմիջապես հարվածներ էին ստանում ոտքերին: Կլոպն այնպիսին է, ինչպիսին որ կա: Նա լավ մարզիչ է, բայց ավելին ասել չեմ կարող: Չէի ցանկանա լինել նրա պես», փոխանցում է Goal.com-ը:
«Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի պատասխանը չի ուշացել. «Նույնիսկ մեկ վայրկյան չէի ցանկանա լինել այնպիսին, ինչպիսին Մարսելինյոն է»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ լիվերպուլցիները դուրս են եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ խաղալու են մրցաշարի գործող գավաթակիր «Սեւիլիայի» հետ: Այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճելու է Չեմպիոնների լիգայի ուղեգիր: