Yerevan, 16.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սնուցումը հղիության ընթացքում և հետծննդյան շրջանը

Lifestyle

Հղիությունը շատ կարևոր ու պատասխանատու շրջան է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Այն հրաշալի առիթ է խորհելու Ձեր ապրելակերպի, սովորությունների և սննդի մասին, գնահատելու, թե ինչպես դրանք կարող են ազդել Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության վրա: Ուզում եք արդյոք հավատարիմ մնալ առողջ ապրելակերպի սկզբունքներին, որոնք կբերեն օգուտ Ձեզ և Ձեր երեխային ինչպես այժմ, այնպես էլ հետագայում:

Հղի կնոջ և կերակրող մայրերի սնունդին ներկայացվող պահանջները

Հայտնի են սննդային 5 հետևյալ խմբերը`

Խումբ 1   Ածխաջրեր

Հաց, հացազգիներ, մակարոնային մթերքներ, բրինձ, կարտոֆիլ
աշխատեք օգտագործել 6-11 բաժին

Ինչ է իրենից ներկայացնում մեկ բաժինը

Մեկ կտոր հաց (մոտ 30-40 գրամ)
1/2 գավաթ եփված շիլա (բրնձի, հնդկաձավարի, վարսակաձավարի)
1/2 գավաթ եփված մակարոնեղեն
3/4 (մոտ 30 գ) պատրաստի չոր նախաճաշ
1 միջին չափի կարտոֆիլ

Թվարկված մթերքներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ բաժին:
Թվարկված մթերքները էներգիայի հիմնական աղբյուրներն են և պարունակում են В խմբի վիտամիններ, երկաթ, ցինկ, կալցիում: Կարտոֆիլը հանդիսանում է նաև վիտամին C-ի լավ աղբյուր:
Հղիության ժամանակ առաջացած փորկապությունը կանխելու նպատակով առաջարկվում է խոշոր աղվածքի ալյուրից, տարեկանից պատրաստված հացեր` << սև >>, << գորշ >> տեսակի:

Խումբ 2   Բանջարեղեն և մրգեր

Աշխատեք ճրը ընդունել 5 բաժնից ոչ պակաս (400 գ և ավել):

Ինչ է իրենից ներկայացնում մեկ բաժինը

1/2 գավաթ (մոտ 100 գրամ) բանջարեղեն
Օրինակ` գազար, գլուխ սոխ, բազուկ, կաղամբ, կանաչ պղպեղ, կանաչ սոխ և այլն-այդ թվում շոգեխաշած և ապուրի մեջ:
1 գավաթ կանաչեղեն (սպանախ, սալաթ, սիբեխ, կաղամբ և այլն)
1 միջին չափի լոլիկ
1/5 գավաթ կանաչ լոբի
1 միջին չափի միրգ (1 խնձոր, 1 տանձ կամ 2 ոչ մեծ սալոր)
1/2 գավաթ (մոտ 100 գրամ) թարմ, պահածոյացված կամ եփված հատապտուղ
1 բաժակ 200 մլ մրգի կամ բանջարեղենի հյութ (փորձեք ճզմել և խառնել գազարի և նարնջի հյութերը)

Բանջարեղենը և մրգերը հարուստ են շատ վիտամիններով, հանքային նյութերով, ինչպես նաև երկաթով և ֆոլաթթվով, որոնք կանխում են հղիության ժամանակ սակավարյունության առաջացումը:
Հիշեք, որ շատ վիտամիններ (օրինակ վիտամին C) անհրաժեշտ են ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր երեխայի համար և չեն կարող պահեստվել երկար ժամանակ Ձեր օրգանիզմում:
Անհրաժեշտ է բավարար քանակի բանջարեղենի և մրգերի ամենօրյա ընդունումը, հատկապես տեղական արտադրության, քանի որվիտամինները չեն պահեստավորվում օրգանիզմում:

Վիտամին C-ով հարուստ են.

կարտոֆիլը
լոբին
կանաչ պղպեղը
կաղամբը
սև և կարմիր հաղարջը
կիտրոնը և այլն

Ձմեռային-գարնանային սեզոնին, երբ քիչ են թարմ մրգերը և բանջարեղենը, կարելի է օգտագործել չորացրած մրգեր և բանջարեղեն:

Խումբ 3   Կաթ և կաթնամթերք

Աշխատեք օգտագործել օրը 3 բաժին: Ինչ է իրենից ներկայացնում մեկ բաժինը

1 բաժակ (մոտ 200 մլ) մածուն կամ յոգուրթ
45 գ պանիր (լուցկու տուփի մեծության)
1/2 գավաթ (մոտ 250 գ) կաթնաշոռ
1 բաժակ (200 մլ) կաթ

Կաթնամթերքները հանդիսանում են կալցիումի հիմնական աղբյուրներից մեկը, որն անհրաժեշտ է Ձեր երեխայի ոսկրերի և ատամների զարգացման համար, կրծքով կերակրելու ժամանակ կաթնագոյացման համար: Օրգանիզմը կալցիումի որոշակի պաշար ունի, այդ իսկ պատճառով պտղի մոտ կալցիումի անբավարարություն չի առաջանում: Կաթնամթերքները պարունակում են նաև սպիտակուցներ,վիտամիններ ու հանքային նյութեր, ինչպիսին են В խմբի որոշ վիտամիններվիտամին A: Կարագը, կաթի սեուցքը, կաթնասերը չեն պարունակում անհրաժեշտ ամինաթթուներ, կալցիում, այլ պարունակում են միայն ճարպեր:

Խումբ 4   Ձուկ, թռչուն և լոբազգիներ

Ցանկալի է օգտագործել օրը երկու բաժին Մեկ բաժնի մեջ մտնում է.

1-1.5 գավաթ (մոտ 150-200 գ) եփած լոբազգիներ
(լոբի, ոսպ, բակլա)
2/3-1 գավաթ (մոտ 100-150 գ) ընկույզ
2 ձու
80 գ ոչ յուղոտ ձուկ, թռչուն կամ միս
(հատկապես լյարդերիկամ)

Միսը երկաթի հիմնական աղբյուրն է, ընդ որում այն ավելի հեշտ է յուրացվում, քան բուսական մթերքների երկաթը:

Խումբ 5   Խոզաճարպ, յուղ (կարագ), մարգարին, քաղցրավենիք

Այս խմբի մեջ մտնում է կարագը, մարգարինը, բուսական յուղերը, խոզաճարպը, շաքարը, կոնֆետները, հրուշակեղենը, տորթերը, պաղպաղակը, այլ խոսքով ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ մթերքներ: Վերոհիշյալ մթերքներն ունեն բարձրկալորիականություն և խոլեստերինի բարձր պարունակություն: Անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ օգտագործել բուսական յուղ (օրինակ` ձիթապտղի, եգիպտացորենի կամ արևածաղկի) կենդանական ճարպերի փոխարեն, իսկ եթե դա անհնար է, ածխատեք ուղղակի պակասեցնել օգտագործվող ճարպերի քանակը:
Աղը օգտագործվում է ըստ նախկին պահանջարկի, սակայն պետք է խուսափել այն չարաշահելուց: Աշխատեք որքան հնարավոր է օգտագործել յոդացված աղ, որպեսզի դուք և հատկապես Ձեր երեխան ստանաք բավարար քանակությամբ յոդ հղիության և կրծքով կերակրելու շրջանում:

Հիշեք այս կարևոր միկրոէլեմենտների մասին

Ֆոլաթթու В9 Այս վիտամինը արտակարգ կարևոր է հղիության ժամանակ, հատկապես վաղ շրջանում և նույնիսկ մինչև բեղմնավորումը, որն էապես կանխարգելում է զարգացման արատների, հատկապես նյարդային խողովակի արատների առաջացումը:

Ֆոլաթթվի բավարար օգտագործումը նշանակալի մեծացնում են Ձեր երեխայի զարգացման առանց որևէ թերության ծնվելու հնարավորությունը: Այդ պատճառով հղիություն ծրագրած կանանց` մեկ ամիս մինչև հղիությունը և հղիներին առաջին 3 ամիսներին, հարկ է օգտագործել այնպիսի մթերքներ, ինչպիսին են` սպանախը, սալաթը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը և ֆոլաթթվով հարստացված չոր նախաճաշերը:

Որոշ կանանց, որոնց մոտ կա ֆոլաթթվի անբավարարության զարգացման հնարավոր վտանգ, կարելի է խորհուրդ տալ ֆոլաթթվի հաբերի ամենօրյա ընդունում 400 մկգ (0.4 մլգ) դոզայով, սակայն դուք անպայման պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի նետ:

Ֆոլաթթվով հարուստ են` սպանախը, սալաթը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը: Կարող է նշանակվել նաև ֆոլաթթու 400 մկգ (օրը` 0.4 մլգ)

Երկաթ Անհրաժեշտ է պտղի արյունաստեղծման (հեմոպոեզի) համար: Երկաթի անբավարարությունը հանգեցնում էսակավարյունության, որը կարող է պատճառ դառնալ հիպոքսիայի, պտղի զարգացման խանգարումների, հղիության վաղաժամ ընդհատման, արյունահոսություններիծննդաբերության ժամանակ: Երկաթի ամենալավ աղբյուրներ հանդիսանում են մսի ոչ ճարպոտ տեսակները, հատկապես լյարդը և երիկամները: Որոշ բանջարեղեններ (օրինակ` կանաչ տերևավորները, եփած լոբին և սիսեռը) նույնպես հանդիսանում են երկաթի լավ աղբյուր:

Երկաթով հարուստ են մսի ոչ ճարպոտ տեսակները(լյարդը և երիկամները), կանաչեղենը, լոբին, սիսեռը:

Թեյը և սուրճը վատացնում են երկաթի յուրացումը: Դրա համար աշխատեք թեյը և սուրճը խմել երկաթով հարուստ բուսական մթերքները ընդունելուց որոշ ժամանակ առաջ կամ հետո:

Կալցիում Շատ կարևոր է մոր և պտղի ոսկրերի և ատամների զարգացման համար: Կալցիումով հարուստ են կաթնամթերքները (կաթ, պանիր, մածուն) և որոշ ձավարներ:

Վիտամին D Շատ կարևոր է պտղի ռախիտի կանխարգելման և մոր սեփական ատամների և ոսկրերի առողջության համար:

Անհրաժեշտ է շատ ժամանակ անցկացնել դրսում, հատկապես արևոտ եղանակին. վիտամին D-ն ձևավորվում է Ձեր մաշկում արևի լույսի ազդեցության տակ:

Վիտամին D-ով հարուստ են` ճարպոտ ձուկը, ձուն, կարագը և մարգարինը

Վիտամիններ և հանքային աղեր կարելի է օգտագորշել միայն բժշկի նշանակումով:

Հեղուկների ընդունման վերաբերյալ

Խմեք բավարար քանակությամբ ջուր. օրը 6-8 բաժակ:

Կրծքով կերակրող կինը պետք է խմի այնքան, որ լիովին հագեցնի ծարավը:

Հղիության ընթացքում չի կարելի.

օգտագործել ալկոհոլ,որը կարող է դառնալ պտղի մոտ մտավոր և ֆիզիկական զարգացման զանազան խանգարումների պատճառ

ծխել.նիկոտինի թափանցումը օրգանիզմ կարող է պատճառ դառնալ վաղաժամ ծննդաբերության, ինքնաբեր վիժման, մեռելածնության, զարգացման խանգարումների:

Հղիության ընթացքում անհրաժեշտ է սահմանափակել կոֆեինի օգտագործումը, որի մեծ պարունակություն կա թեյի, կակաոյի, կոլայի մեջ: Սահմանափակել սուրճի օգտագործումը (օրը 3-4 բաժակից ոչ ավելի):

Դեղորայքը: Դեղերի մեծամասնությունը կարող են բացասաբար ազդել պտղի վրա, ուստի հակացուցված են հղիության և կրշքով կերակրելու ժամանակ: Որևէ դեղ օգտագործելուց առաջ, անգամ ասպիրինը և վիտամինային պրեպարատները, անպայման անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հղիության ժամանակ քաշի ավելացումը Սովորաբար հղիության վերջում քաշը կարող է ավելանալ 10-12 կգ, միջինում հղիության 4-րդ ամսից քաշը ավելանում է ամսական 1.5-2 կգ:

Հիշե՛ք, հղիությունը ժամանակը չէ դիետայի համար` նիհարելու նպատակով:

Ինչպես պայքարել սննդի ընդունման հետ կապված պրոբլեմների հետ

Առավոտյան սրտխառնոց:Հղիների 70 %-ը տառապում են սրտխառնոցից, սովորաբար` վաղ շրջանում` հղիության 9-10-րդ շաբաթում: Ավելի ուշ, հղիության 4-րդ ամսվա վերջում սրտխառնոցը անհետանում է կամ պակասում է:

Սրտխառնոցը թեթևացնելու համար

- հաճախակի ընդունել սնունդ փոքր քանակներով (մոտավորապես 2 ժամը մեկ)

- խուսափել հոտերից և այն մթերքներից, որոնք խորացնում են սրտխառնոցը

- ուտել ավելի շատ ածխաջրատային սնունդ, օրինակ` չորացրած հաց, մրգային և բանջարեղենային աղցաններ (սալաթներ), օրվա ցանկացած ժամին

- պակասեցնել ճարպոտ և քաղցր սնունդը:

Փորկապություն: Հղիների 30-40 %-ը տառապում են փորկապություններից:

Փորկապությունները կանխելու նպատակով`

- խմեք ավելի շատ հեղուկներ, հատկապես ջուր (6-8 բաժակ)

- օգտագործեք ավելի շատ սննդային բջջանյութով հարուստ մթերքներ (կոպիտ աղվածքի ալյուրից հաց, ծագանակագույն բրինձ, չմաքրված հատիկաբույսեր, թարմ և չորացված մրգեր ու բանջարեղեն, հատկապես սև սալոր և թուզ):

Հիշե՛ք, երկաթի պրեպարատները կարող են երբեմն առաջացնել փորկապություն կամ խորացնել այն:

Այրոց: Կարող է հանդես գալ հղիության ցանկացած ժամկետում, չնայած ախտանիշները սովորաբար արտահայտվում են հղիության վերջում, հղիների մոտավորապես 30-50 %-ը տառապում են այրոցով:

Այրոցի դեմ պայքարի մի քանի խորհուրդներ.

- խուսափեք շոկոլադից, ճարպոտ սննդից և անանուխի հաբերից, հատկապես գիշերը-դրանք նպաստում են կերակրափողի մկանների թուլացմանը, այնպես, որ ստամոքսի թթու պարունակությունը հեշտ նետվում է հետ` դեպի կերակրափող

- խուսափեք թթու և կծու սննդից, որը նպաստում է կերակրափողի լորձաթաղանթի գրգռմանը (լոլիկ, թթու պտուղներ և ցիտրուսների հյութեր, քացախ, կծու պղպեղ և այլն)

- կաթը և կաթնամթերքները կարող են ժամանակավոր թեթևացնել այրոցը

- փոքրաքանակ և հաճախակի սննդի ընդունումը. շատ մի կերեք քնից առաջ

- քնեք բարձր բարձի վրա` գլուխը բարձր

- խորհրդակցեք բժշկի հետ նախօրոք, մինչև անտացիդային (հակաթթվային) պրեպարատների օգտագործումը: Նրանցից որոշները կապում են երկաթը և արգելակում նրա յուրացումը:

Կրծքով կերակրման առավելությունները

Կրծքի կաթը անփոխարինելի սնունդ է երեխայի համար:

Կրծքով կերակրումը (արհեստական կամ խառը կերակրման համեմատությամբ) պահպանում է երեխային վարակիչ հիվանդություններից, հատկապես լուծից և շնչառական ուղիների հիվանդություններից, ինչպես նաև ականջի և միզուղիների վարակներից:

Կերակրեք երեխային ըստ պահանջի` չսահմանափակվելով գրաֆիկով սահմանված կերակրման հաճախությամբ:

Մի հեռացրեք երեխային կրծքից ժամանակից շուտ, սպասեք, մինչև նա կհագենա և ինքը կթողնի պտուկը:

Աշխատեք երեխային կերակրել բացառապես կրծքով առաջին 6 ամիսներին, որից հետո շարունակեք կերակրել կրծքով այնքան հաճախ և այնքան ժամանակ, որքան կարող եք:

Բացառապես կրծքով կերակրել նշանակում է, որ առաջին 6 ամիսների ընթացքում Ձեր երեխան պետք է ստանա միայն կրծքի կաթ և ոչ մի այլ սնունդ կամ հեղուկ, անգամ ջուր:

Մոր սակավարյունությունը չի հանդիսանում հակացուցում կրծքով կերակրելու համար, նույնիսկ եթե Ձեզ մոտ հայտնաբերել ենսակավարյունություն, պետք է շարունակեք կերակրելը կրծքով:

Քաշի կորուստը նույնպես չի հանդիսանում կրծքով կերակրելու հակացուցում, նույնիսկ քաշի կորուստների դեպքում պետք է շարունակեք կրծքով կերակրելը:

Չի կարելի դադարեցնել կրծքով կերակրելը, նույնիսկ եթե դուք ծխում եք կամ հազվադեպ օգտագործում եք ալկոհոլ, Ձեր կաթը միևնույն է հանդիսանում է ամենալավ սնունդը Ձեր երեխայի համար:

Կրծքով կերակրումը Ձեզ կպաշտպանի անցանկալի հղիությունից, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղից:

Կնոջ առողջ սնունդը կրծքով կերակրելու համար

Ծննդաբերությունից հետո Ձեր քաշը հնարավոր է, որ ավելանա 3-4 կգ-ով, քան եղել է մինչ ծննդաբերությունը: Մի ջանացեք անմիջապես նիհարել` հղիության ժամանակ կուտակված պաշարները կօգնեն ձեզ կրծքի կաթի արտադրության համար: Այն պահանջում է Էներգիայի մեծ ծախսեր, ուստի կրծքով կերակրելը որոշ ժամանակ հետո կօգնի վերականգնելու Ձեր սովորական քաշը:
Կրծքով կերակրելու ժամանակ առողջ սննդի սկզբունքները հիմնականում նույնն են, ինչ հղիության ժամանակ:

Հիշե՛ք, ալկոհոլը ներթափանցում է կրծքի կաթի մեջ, որի համար ընդհանրապես մի օգտագործեք ալկոհոլ կամ ծայրահեղ դեպքում սահմանափակեք նրա օգտագործումը:

Գոյություն չունեն ոչ մի գիտականորեն հիմնավորված տվյալներ այն մասին, որ որևէ ալկոհոլային խմիչք նպաստում է կրծքի կաթի արտադրությանը:

Ծխելը կարող է վատացնել կրծքի կաթի արտադրությունը և դրանով իսկ ազդել Ձեր երեխայի աճի վրա: Ծխելը պակասեցնում է նաևվիտամին C-ի պարունակությունը կրծքի կաթում:

Վնաս մի՛ պատճառեք Ձեր երեխայի թոքերին` երբեք մի ծխեք մանկան սենյակում:

Կոֆեինը ներթափանցում է կրծքի կաթի մեջ, և կարող է առաջացնել երեխայի մոտ գրգռվածություն և վատ քուն: Դրա համար աշխատեք չօգտագործել չափից ավել սուրճ, թեյ, կամ կոլայի տիպի ըմպելիքներ (կոֆեինի օգտագործման հանձնարարականները հիմնականում նույնն են, ինչ հղիների համար):

Շատ դեղեր նույնպես ներթափանցում են կրծքի կաթի մեջ, որի համար ցանկացած դեղ ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ (սակայն դեղերի մեծամասնության ընդունումը չի հանդիսանում հակացուցում կրծքով կերակրելու համար):

Խորհուրդներ սննդի պատրաստման և սննդի հիգիենայի վերաբերյալ 

Հղիության և կրծքով կերակրելու ժամանակ դուք պետք է լինեք հատկապես ուշադիր, որպեսզի խուսափեք վարակումից կեղտոտված սննդամթերքներից: Որոշ մանրէներ և մակաբույծներ կարող են վտանգավոր լինել Ձեր դեռ չծնված երեխայի համար:

Խուսափեք հում կամ կիսաեփ ձվերից. ձվի և՛ սպիտակուցը, և՛ դեղնուցը պետք է լինեն լավ եփված:

Խուսափեք տնային կամ չպահածոյացված պաշտետներից:

Խուսափեք ոչ պաստերիզացված պաղպաղակից, ինչպես նաև չպաստերիզացված կամ չեփված կաթից:

Միսը և թռչունը ենթարկեք խնամքով ջերմային մշակման:

Հանգամանորեն տաքացրեք նախօրոք պատրաստված կերակուրը և չկերված մնացորդները նախքան սեղանին մատուցելը:

Միսը պահեք սառնարանի ստորին դարակներում, այնպես, որ նա չծորա և չաղտոտի մյուս մթերքներին, մսի մշակումից հետո լվացեքձեռքերը և խոհանոցային մակերեսները:

Խնամքով լվացեք մրգերը և բանջարեղենը:

Վիտամինները պահպանելու համար բանջարեղենները և մրգերը պետք է եփեք նվազագույն քանակության ջրում, խուսափեք գերեփելուց, օգտագործեք պատրաստումը շոգու կամ միկրոալիքային վառարանում:

Եթե դուք օգտվում եք միկրոալիքային վառարանից, հետևեք պատրաստողի հրահանգներին և միշտ ստուգեք, թե տաքացել է կերակուրը մինչև խորքը, թե ոչ:

Ստուգեք պիտանելիության ժամկետը սննդի փաթեթի վրա:

Օգտագործեք ձեռնոցներ այգեգործական աշխատանքների ժամանակ, լվացեք աշխատանքից հետո:

Խուսափեք կատուների հետ շփումից, հավաքեք կատվի արտաթորանքները միայն ձեռնոցներով: Կատուները կարող են լինելտոքսոպլազմոզի վտանգավոր աղբյուր, որը կարող է առաջացնել պտղի մոտ կուրություն, մտավոր զարգացման դանդաղեցում կամ կասեցում և նույնիսկ ներարգանդային մահ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution